Մասնակիցներ` Արևմտյան դպրոցի 4.2 դասարան
Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոցի մարմնամարզության դահլիճ
Պատասխանատու ՝ Սոնա Սարգսյան
Օրը՝ Փետրվարի 17
Նպատակը՝ Հանրակրթության մեջ մարմնամարզության ներդրման, մարմնամարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը և տարածումը:
Խնդիրները՝
․ Մարզական հմտությունների կիրառում
․ մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում
․ Ֆիզիկական և շարժողական պատրաստվածություն
Ստուգատեսի համար նախատեսված վարժությունները`
Ազատ վարժություն` շարք, վազք, նախավարժանք:
Շնչառական վարժություններ՝ /խորը շնչել և արտաշնչել/ ձեռքերը բարձրացնելով և իջեցնելով.
Էստաֆետային խաղերի իրականացում
Անհրաժեշտ իրեր
Գնդակներ
օղակներ
կոներ
պարան
Ընթացքը`
Խաղ 1. Յուրաքանչյուր խումբ ունի երեքական գնդակ: Գնդակներից երկուսը բռնում են ձեռքերով, իսկ մյուսը՝ ոտքերի արանքում և զիգզագաձև անցնումներ կատարում կոների արանքով։ Հաղթում է այն խումբը, որն առաջինն է ավարտում։
Խաղ 2. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում է որոշակի հատված, կանգնում կոնի մոտ եւ տասն անգամ պարանով թռնում եւ հետադարձ գնում։
Արդյունքը՝ Տեսանյութի, ֆոտոպատման և դասարանական բլոգում։