Երկարացված օրվա ճամբարականների հետ միասին նախապատրաստվում ենք մայրիկատոնին: Այս անգամ եւս եղան բազմաթիվ առաջարկներ, սակայն ընտրեցինք առավել հետաքրքիրը՝ պատրաստեցինք փայտե կրծքազարդեր: Յուրաքանչյուր սովորող նկարեց այն ինչ իր մայրիկին դուր կգա:
Рубрика: Ուսումնական նյութեր
Լավագույն նորը՝ մոռացված հինն է
Երկարացված օրվա ճամբարականների ամենասիրելի ազգային խաղերից մեկը դա հոլլ պտտոցին է:
Համագործակցային մարզական խաղեր Մարմարիկի միջնակարգ դպրոցի հետ
Արեւմուտքը այսօր հյուրընկալել էր Մարմարիկի միջնակարգ դպրոցի սովորողներին: Սկզբից շրջեցին դպրոցում, ծանոթացան մեր ճամբարային գործունեություններին, իսկ օրվա վերջում երկարացված օրվա ճամբարականների հետ միասին մարզասրահում իրականացրին էստաֆետային խաղեր, որին մասնակից եղավ նաեւ մարզիչ ընկեր Դանիելը:
Դդումով թխվածքաբլիթ
Ազգագրական փառատոնի ընթացքում երկարացված օրվա ճամբարականների հետ պատրաստեցինք ամենահամեղ դդումով թխվածքաբլիթը․․․ Դդումը շատ օգտակար է, այն պարունակում է շա՛տ վիտամիներ․․և ճամբարականները շատ լավ գիտեն, թե որքա՛ն կարևոր է ուտել դդում տարվա բոլոր եղանակներին․․ Վստահ ենք, որ Ձեզ դուր կգա ստորև ներկայացված մեր դդումով թխվածքաբլիթը․․․
Դիմակահանդես
Տոնական օրերը սկսեցինք դիմակահանդեսով: Գույներ, կերպարներ, հերոսներ. իսկական իրարանցում 4-5-րդ դասարաններում:
Ամանորյա տոնական եռուզեռ
Ամենուր գույներ են,ամենուր հրաշքին սպասող, փայլող աչքեր…շուտով Ամանորն է, հատկապես այս շրջանում մեծ երանություն է լինել երեխաների հետ…այնպես են սպասում,այնքա՜ն ոգևորված են…ակամա քեզ են փոխանցում իրենց խանդավառությունն ու ոգևորվածությունը… Սովորողները մեծ ոգևորությամբ պատրաստեցին և գունազարդեցին ամանորյա խաղալիքները, որից հետ զարդարեցինք մեր դասասենյակը։
Ամանորին ընդառաջ
Տոները մոտենում են, տոները մոտենում են ․․․ Ամանորին ընդառաջ երկարացված օրվա ճամբարականներով զարդարեցինք մեր դասասենյակը՝ վերածելով և տալով ամանորյա գույներ։
Into the Ice-Սառույցի միջով. դիտում-քննարկում
Նոյեմբերի 4-8-ը վերսկսվեց «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը, որի ժամանակ երկարացված օրվա ճամբարականներով դիտեցինք և քննարկեցինք Into the Ice-Սառույցի միջով ֆիլմը:
Աշնանային ֆոտոշարք
Դեղնած դաշտերի գիրկն են ընկել երկարացված օրվա ճամբարականները:
Համագործակցություն. Ազգային, բակային խաղեր
Երկարացված օրվա ճամբարականների առօրյայի մասն են կազմում բակային, ազգային խաղերը: Այսօր 4-5-րդդասարանի սովորողները համագործակցային նախագծի շրջանակում խաղացին ազգային, բակային խաղեր՝ պարան քաշոցի և աղջիկ փախցնոցի: