Խիճերի հարթեցում

Երկարացված օրվա կարեւոր մասն է կազմում միջավայրի խնամքը։ Այսօր հարթեցրինք խիճերը:

Պարտիզապուրակային աշխատանք

Երկարացված օրվա ճամբարականների առօրյայի մի մասն է կազմում տարածքի, միջավայրի բարեկարգումը: Այս անգամ միջավայրը մաքրեցինք տերևներից:

Պարտիզապուրակային գործունեություն

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոցիերկարացված օրվա ճամբարականներ Վայրը՝ Արևմտյան դպրոց Ժամկետը՝ ամբողջ տարին Նպատակը՝ Մաքուր և խնամված պահել միջավայրը, որում մենք ապրում ենք, ձեռք բերել բույսերի խնամքի հետ կապված գիտելիքներ, սովորել բույսերի բազմացման ձևերը, ինչպես նաև գործիքների հետ աշխատելու հմտություններ ստանալ: Տարվա յուրաքանչյուր եղանակ պահանջում է համապատասխան պարտիզապուրակային աշխատանք։ Խնդիրներ՝ Երկարացված օրվա ճամբարականների հետ միասին կարգի կբերենք…

Պարտիզապուրակային աշխատանք

Միջավայրի խնամքով զբաղվում ենք անընդհատ՝ թե՛ մաքրելով տարածքը, թե՛ խնամելով ծաղիկները: Այս անգամ էլ Անի Ենգոյանի խմբի հետ միասին կարգի բերեցինք լողավազանի տարածքը՝ ավելացնելով քարեր և թարմացրինք խիճը:

Միջավայրի խնամք. էկո աշխատանքներ

Միջավայրի խնամքն ու պահպանումը յուրաքանչյուրիս մշտական-շարունակական աշխատանքն է։ Յուրաքանչյուր մարդ միջավայրի խնամքի աշխատանքներով պետք է զբաղվի առանց ընդհատումների, միշտ ու ամեն օր:

Մուտքի ճամբար, օր երկրորդ

Մուտքի ճամբարականների հետ այսօր հանդիպեցինք Մայր դպրոցում։ Ծանոթացանք և զրուց-քննարկում ունեցանք տիար Տիգրանյանի հետ։ Զրուցն անցավ բավականին հետաքրքիր։ Այնուհետև Մայր դպրոցից քայլքով գնացինք Հարավային դպրոց-պարտեզ։ Սկզբում շրջեցինք դպրոցի բակում, մի փոքր վայելեցինք բնությունը։ Ինձ համար օրվա հետաքրքիր և տպավորիչ մասերից էր ոչ միայն մեր ազգային երգն ու պարը, այլև բակային՝ երկրագործական ու պարտիզապուրակային աշխատանքները։ Օրը…

Միջավայրի խնամք

Գարնանային այս գեղեցիկ օրը սեբաստացի Լիլին իր մասնակցությունն ունեցավ միջավայրի խնամքի և պահպանության հարցում: Մինչ անցնելը խնամքին սկսեցինք մարզվել և իհարկե նաև գլուխ կոնծի տալ: Այնուհետ Լիլին և Էրիկը ջրեցին կրթահամալիրի ծաղիկները, Հրանտ պապիկին օգնեցին կտրել խոտերը, իսկ վերջում էլ մաքրեցին միջավայրը: Նշեմ, որ ամենը անում էին մեծ ուրախությամբ և հրճվանքով:

Ծաղիկների խնամք

Այսօր հեռավար — առցանց ուսուցման չորրորդ օրն է: Լիլին տանը լինելու ընթացքում սիրում է խնամել և մշակել ծաղիկները: Ահա, թե այդ ամենը ինչպես է ստացվում նրա մոտ: