Դդմածառ

Այսօր ներկա եմ եղել Հարավային դպրոց-պարտեզի 2-րդ դասարանի երկարացաված օրվա խմբում: Ղափամայի ծեսին ընդառաջ սաների և ընկեր Լուսինեյի հետ որոշեցինք գունավոր թղթերից պատրաստել դդմի գլուխներ և դրանցով ստանալ դդմածառ: Դասարանում տիրում էր շատ հաճելի և ուրախ միջավայր: Բոլորը շտապում էին առաջինը կատարել իրենց առջև դրված առաջադրանքը:

Ազգագրական փառատոն

Քառօրյա վերապատրաստման վերջին օրն տեղի ունեցավ մեդիաուրբաթը,որը ներկայանում էր ազգագրական ձմեռային փառատոն նախագծով:Մեդիաուրբաթին ներկա էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր սաները,որոնք ներկայացնում էին ազգային պարեր:Այստեղ էր նաև կրթահամալիրի տնօրեն`Աշոտ Բլեյանը: Տիրում էր շատ ուրախ մթնոլորտ,երգեր-պարեր:Վերջում օրը եզրափակեցինք դպրոցի ղեկավարներին ներկայացնելով մեզ և մեր բլոգները:

Ղափամա -Դդմատոն

Քանի որ երեխաս հաճախում է Արևմտյան դպրոց-պարտեզ 2-5 տարեկանների խումբ,այդ իսկ պատճառով տեղյակ լինելով ծեսերի անցկացման կարգին ցանկացա անդրադառնալ Ղափամա-Դդմատոնին: Մեկ շաբաթվա ընթացքում սաները խաղացել են բազմաթիվ մարզական խաղեր,յուրաքանչյուրը իր պատկերացմամբ նկարել դդումներ,ինչպես նաև պատրաստել կարմրաթուշ դդմից թխվածքաբլիթներ: Ղափամա կերակուրի պատրաստման կարգը հետևյալն է.կեղևը մաքրում են,միջուկը հանում,այնուհետև մեջն ավելացնում բրինձ,չամիչ,շաքարավազ և համեմունքներ:

Ծաղիկների տնկում

Նախատեսված է (նշել տարիքային խումբը, դասարանը)՝ տարատարիքԻրականացման տևողությունը՝ շուրջտարյա /սեզոնային/Նպատակը՝ Սովորել ծաղիկ ցանելու, սերմ տնկելու ձևերըԽնդիրները` Ծաղիկների տեսակների տարբերակում, խմբով աշխատելու կարողություն, իրար օգնելու կարողություն, աշխատանքը հետևելու կարողության զարգացումՆախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)` Ծաղկանոցի ստեղծումՄիջավայրը (նշել իրականացման վայրերը)` դպրոցի բակ, դասարան /ծաղկամանններ/ Անհրաժեշտ գործիքները՝ բահ, ցնցուղ, սերմեր, սածիլներ, ջուրՆախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)՝ Սովորողների…

Օր երրորդ

Վերապատրաստման 3-րդ օրը բավականին հետաքրքիր էր, ծանոթացանք Ավետարանական եկեղեցու հովվի հետ: Ներկայացնում էր համագործակցության ծրագիրը, որը պետք է իրագործեն 2 դպրոց՝ կրթահամալիրը և Գերմանիայի դպրոցներից մեկը: Իսկ օրվա վերջում ամփոփեցինք յուրաքանչյուրիս բլոգը:

Օր երկրորդ

Վերապատրաստման 2-րդ օրը սկսեցինք նախորդ օրվա կատարած աշխատանքի վերհիշելուց: Սովորեցինք փոփոխել բլոգի դիզայնը, տեղադրել նկարներ, կատարել այլ կայքերից հղումներ և վերջում ամփոփեցինք օրը նյութի տեղադրումով: Յուրաքանչյուրս աշխատում էինք մեծ հետաքրքրությամբ: 

Օր առաջին

Վերապատրաստման առաջին օրը, Անահիտ Հարությունյանը ընդհանուր ներկայացրեց կրթահամալիրի կայքը, տեղեկատվություն տվեց մեդիագրադարանի և Դպիրի մասին: Օր ամփոփեցինք անհատական բլոգի բացմամբ:

Ինչո՞ւ ընտրեցի հենց այս կրթահամալիրը…

Ինչպես բոլոր ծնողները, այնպես էլ ես, հետաքրքրված էի գտնել այնպիսի կրթահամալիր, որը հնարավորություն կտա երեխային ճիշտ կրթվելու և զարգանալու: Փնտրտուքների արդյունքում ընտրեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը: Երեխաս սկսեց հաճախել Արևմտյան դպրոց-պարտեզի 2-5 տարեկանների խումբ: Իմանալով թափուր աշխատատեղի մասին, որոշեցի ինքս էլ դառնալ այդ մեծ ընտանիքի անդամ: Որպես դաստիարակի օգնական, 2 օր փորձաշրջան անցա 2-5 տարեկանների խմբում:…