Ֆուտբոլային ընկերական հանդիպում Դդմաշենում

Հերթական հետաքրքիր եւ հիշարժան ճամփորդությունն ունեցանք՝ այս անգամ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղ: Մեզ հյուրընկալել էին տեղի դպրոցի սովորողները: Ճամփորդությունը կրում էր առավելապես մարզական բնույթ՝ ֆուտբոլային խաղ, որն ավարտվեց ընկերական հաշվով:

Մարզական խաղեր

Մայիսյան հավաքի ընթացքում համագործակցային նախագծերը էլ ավելի են ավելանում: Այս անգամ Արեւմտյան դպրոցում էին Գեղարքունիքի մարզի մի խումբ ուսուցիչներ, որոնք մեզ հետ խաղացին էստաֆետային խաղեր:

Մարզատոն Հյուսիս-Արևմուտք

Օրը՝ մայիսի 22` 10:10-10:50Վայրը՝ Յ․Բախշյան այգիՄասնակիցներ՝ Հյուսիսային և Արևմտյան դպրոցների 2-րդ դասարանցիներՊատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Արմինե ԳյոնջյանՕգնականներ՝ Սուսաննա Պետրոսյան, Սոնա Սարգսյան Ծրագրում՝ Անհրաժեշտ մարզագույք՝ Գնդակը տանել–բերել Դասարանական թիմերը շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում…

Վարպետության դաս. մարզական խաղեր

«Մայիսյան 18-րդ հավաք»-ը շարունակվում է։ Այս անգամ մեր մարզական պարապմունքն անցկացրեցինք սեբաստացի մայրիկ, միշտ մարզական մեր Սոնա Սարգսյանի հետ։ Նախապատրաստական փուլում ընկեր Սոնան մեզ հետ հանդիպում ունեցավ, միասին սովորեցինք, թե ինչպես պետք է վարել մարմնամարզության պարապմունքը, այնուհետև սովորողներն իրենք էլ վարեցին դասը։ Իսկ վերջում՝ էստաֆետային հավես խաղերով ամփոփեցինք մեր մարզական հանդիպումը…Պատումը՝ Քրիստինե Հովսեփյանի

Բասկետբոլի առաջնության եզրափակիչ խաղ

Մայիսյան 18-րդ հավաքի շրջանակում Արեւմտյան եւ Հյուսիսային դպրոցի սովորողները մարզիչ ընկեր Արինային մասնակցությամբ կրկին ունեցան հանդիպում եւ տեղի ունեցավ այդքան սպասված բասկետբոլի առաջնության եզրափակիչ խաղը։

Էստաֆետային խաղեր

Մայիսյան 18-րդ հավաքի շրջանակում 5.2 դասարանը ներկայացավ մարզական-էստաֆետային խաղերով։

Մայիսյան հավաք. Համագործակցություն Արևելյան դպրոցի հետ. Սպորտլանդիա

Օրը՝ Մայիսի Ժամը՝ 14.30-15.30 Մասնակիցներ` Արևմտյան և Արևելյան դպրոց—պարտեզների 4-5-րդ դասարանի երկարացված օրվա ճամբարականներ Մասնակիցների թիվը` 30 սովորող Անցկացման վայրը՝ Մայր դպրոցի մարմնամարզության մարզադահլիճ Պատասխանատու ՝ Սոնա Սարգսյան Խորհրդատու մարզիչ՝ Ռոզա Գսպոյան Նպատակը՝ Հանրակրթության մեջ մարմնամարզության ներդրման, մարմնամարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը և տարածումը: Խնդիրները՝ ․ Մարզական հմտությունների կիրառում ․ Մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում ․ Ֆիզիկական և շարժողական պատրաստվածություն…

Մայիսյան 18-րդ հավաքի նախագծեր

Ժամանակահատված՝ մայիսի 2-26 Մասնակիցներ՝ 4-րդ և 5-րդ դասարանի երկարացված օրվա ճամբարականներ Հեղինակային կրթական ծրագրի ամենամյա մայիսյան 18-րդ հավաք Մայիսյան հավաքի ուղեցույց Մայիսյան հավաքի հայտարարությունը Աշխատակարգը Մայիսյան հավաքի նախագծեր՝ Անթափոն կենցաղ Պարտիզապուրակային գործունեություն Ձիավարություն Ճամփորդություն դեպի Օղակաձև զբոսայգի