Էստաֆետային խաղեր

Ամառային ճամբարը շատ հարմար և տրամադրող է բազմապիսի սպորտային խաղեր կազմակերպելու համար։ Արևմտյան դպրոցի 3-րդ ջոկատը (Մաթեմատիկա-հայրենագետներ) մեծ ոգևորությամբ մասնակցեց Էստաֆետային խաղերին։ Էստաֆետային խաղերի ժամանակ շատ հարմար է իրականացնել «Մաթեմատիկայի Ելք» ստուգատեսի 1-ին կանգառը՝ չափումներ, տեղից հեռացատկ։ 3-րդ ջոկատը (Մաթեմատիկա-հայրենագետներ) մեծ ոգևորությամբ մասնակցեց ստուգատեսային 1-ին փուլին։

Արեւմուտք-Հարավ ֆուտբոլային խաղ

Ճամբարային առօրյան ավելի մարզական եւ հետաքրքիր դարձնելու համար ֆուտբոլային խաղ կազմակերպեցինք «Սեբաստիա» մարզադաշտում Հարավային դպրոցի հետ:

Ֆուտբոլային ընկերական հանդիպում Դդմաշենում

Հերթական հետաքրքիր եւ հիշարժան ճամփորդությունն ունեցանք՝ այս անգամ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղ: Մեզ հյուրընկալել էին տեղի դպրոցի սովորողները: Ճամփորդությունը կրում էր առավելապես մարզական բնույթ՝ ֆուտբոլային խաղ, որն ավարտվեց ընկերական հաշվով:

Մարզական խաղեր

Մայիսյան հավաքի ընթացքում համագործակցային նախագծերը էլ ավելի են ավելանում: Այս անգամ Արեւմտյան դպրոցում էին Գեղարքունիքի մարզի մի խումբ ուսուցիչներ, որոնք մեզ հետ խաղացին էստաֆետային խաղեր:

Մարմնակրթության հունիսյան ճամբարի նախագիծ

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի բակ, բացօթյա լողավազան Ժամանակահատվածը՝ մայիսի 29 — հունիսի 9 Մասնակիցներ՝ 12-րդ ջոկատ Նպատակը՝ իրականացնել լողափնյա մարմնամարզական պարապմունքներ Ընթացքը՝ վազք, մարմնամարզություն, լողափնյա էստաֆետային խաղեր

Բասկետբոլի առաջնության եզրափակիչ խաղ

Մայիսյան 18-րդ հավաքի շրջանակում Արեւմտյան եւ Հյուսիսային դպրոցի սովորողները մարզիչ ընկեր Արինային մասնակցությամբ կրկին ունեցան հանդիպում եւ տեղի ունեցավ այդքան սպասված բասկետբոլի առաջնության եզրափակիչ խաղը։

Էստաֆետային խաղեր

Մայիսյան 18-րդ հավաքի շրջանակում 5.2 դասարանը ներկայացավ մարզական-էստաֆետային խաղերով։

Բասկետբոլի ընկերական հանդիպում

Հերթական համագործակցային մարզական հանդիպումն ունեցանք Հյուսիսային դպրոց- պարտեզի հետ: Բասկետբոլի հանդիպումը անցակցրեց ընկեր Ալինան: