Մուտքի ճամբար, օր հինգերորդ

Այսօր մուտքի ճամբարի վերջին օրն է։ Հանդիպեցինք Հարավային դպրոց-պարտեզում, որտեղից Շամիրամ Պողոսյանի եվ Լուսինե Գասպարյանի հետ քայլքով գնացինք դեպի Մուսալեռան հերոսամարտի հուշակոթող։ Հուշակոթողից քայլքով դեպի Սուրբ Հարություն եկեղեցի, եկեղեցուց էլ՝ Զվարթնոց տաճար։ Ընկեր Շամիրամը մեզ ծանոթացրեց Մուսալեռան հերոսամարտի պատմությանը։ Տեղեկատվական նյութ Հուշակոթողից քայլքով դեպի Սուրբ Հարություն եկեղեցի, խաղաղության աղոթք անելու։ Այս հինգ օրերի ընթացքում ունեցա…

Մուտքի ճամբար, օր չորրորդ

Այսօր մուտքի ճամբարի չորրորդ օրն է և այն մեկնարկեց Մայր դպրոցի Մարմարյա սրահից։ Օրը սկսվեց բավական հագեցած և ուսուցողական։ Ծանոթացանք Մարիետ Սիմոնյանի հետ և ունեցանք գրական ստեղծագործության վերաբերյալ քննարկում։ Ասեմ,որ շատ հետաքրքիր զրույց-քննարկում ունեցանք։ Այնուհետև Մայր դպրոցի փոքր դահլիճում Մարիամ Մնացականյանի հետ երգեցինք <<Խաղողի և գինու>> արարման ծիսական երգերը։ Շրջայց կատարեցինք Արևելյան դպրոց-պարտեզում և գնացինք…

Մուտքի ճամբար, օր երրորդ

Ճամբարի երրորդ օրը կրկին հանդիպեցինք Մայր դպրոցի բակում։ Ծանոթացանք Հրայր Հովհաննիսյանի հետ, ունեցանք հագեցած հեծանվավարության պարապմունք։ Չնայած,որ փորձում էի առաջին անգամ հեծանիվ վարել, այնուամենայնիվ հաղթահարեցի նաև այս փորձությունը և մեծ հաճույք ստացա։ Քայլքով գնացինք ինձ արդեն հարազատ դարձած Արևմտյան դպրոց-պարտեզ։ Շրջայց կատարեցինք դպրոցի բակում և հիացանք Արևմուտքի աշունով։ Եղանք նաև ագարակում՝ տեղափոխվեցինք գյուղական մի գեղեցիկ…

Մուտքի ճամբար, օր երկրորդ

Մուտքի ճամբարականների հետ այսօր հանդիպեցինք Մայր դպրոցում։ Ծանոթացանք և զրուց-քննարկում ունեցանք տիար Տիգրանյանի հետ։ Զրուցն անցավ բավականին հետաքրքիր։ Այնուհետև Մայր դպրոցից քայլքով գնացինք Հարավային դպրոց-պարտեզ։ Սկզբում շրջեցինք դպրոցի բակում, մի փոքր վայելեցինք բնությունը։ Ինձ համար օրվա հետաքրքիր և տպավորիչ մասերից էր ոչ միայն մեր ազգային երգն ու պարը, այլև բակային՝ երկրագործական ու պարտիզապուրակային աշխատանքները։ Օրը…

Մուտքի ճամբար,օր առաջին

Ողջու՜յն․․․Ես Սոնան եմ Սարգսյան։ Նորից հանդիպեցինք <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում։Այսօր հերթական մանկավարժական մուտքի ճամբարն էր։Իհարկե օրը սկսեցինք Սուրբ Երրորդության եկեղեցու բակից՝ միասնական աղոթքով։ Գիտե՞ք,քայլելը շա՜տ օգտակար է,իսկ կրթահամալիրում քայլել սիրում են բոլորը։ Ու սկսվեց մեր քայլքը դեպի Հյուսիսային դպրոց։ Ճամբարականներով եղանք Artասահմանում, ծանոթացանք քանդակագործության և կավագործության աշխատանքներին։ Հետո շարունակեցինք քայլքը Սարալանջով դեպի Մայր դպրոց։ Մայր դպրոցի…