Դիպլոմային աշխատանք․Ծաղկոցներ նախակրթարանի միջավայրում

Երևանի <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր պետական քոլեջ Թեմա ՝ «Ծաղկոցներ նախակրթարանի միջավայրում» Ուսանող՝  Սոնա Սարգսյան Ղեկավար՝ Շողիկ Պողոսյան Բովանդակություն Ներածություն Սերմնահավաքից սերմնացան Գացանիա (նկարագրություն) Ծաղկանոցի ստեղծում Արևմտյան դպրոց-պարտեզում Մեխակ (նկարագրություն) Ծառատունկ Գրականության ցանկ/աղբյուր Եզրակացություն Ներածություն Քոլեջի պարտիզպուրակային մեկամյա ուսուցման ավարտական աշխատանքի համար ընտրել եմ «Ծաղկոցներ նախակրթարանի միջավայրում» թեման։ Քանի որ այս թեման շատ հետաքրքիր ու ծավալուն է, ուստի…

Մաքրումի օր. շաբաթօրյակ

Արևմտյան դպրոցը միանալով համապետական շաբաթօրյակին ուսուցիչների, ծնողական համայնքի և սեբաստացիների մի խմբի օգնությամբ ունեցավ էլ՛ ավելի կանաչապատ տարածք: Նպատակն էր՝ ծառերի , ծաղիկների, թփերի տունկ, տարածքի խնամք և ջրում:

Ծաղկացան

Արևմտյան դպրոցի հայրենագետների և բնագետների ընտրության խմբերի սովորողները տիկին Շողիկի հետ իրականացնում են ծաղկացան:

Մասնագիտական գործ. պարտեզապուրակային աշխատանք

Պարտեզապուրակային- երկրագործական աշխատանքների մեկնարկը տրված է: 5.1 դասարանի մի քանի սովորողների հետ միասին անցանք գործի՝ ընտրված տարածքը մաքրեցինք խոտերից, հողը փխրեցինք, գոմաղբը խառնեցինք և տնկեցինք մեխակներ:

Այց ջերմոց-լաբորատորիա. Սերմնացան

Երկարացված օրվա ճամբարականները սիրում են միջավայրի և ծաղիկների խնամքի հետ կապված ամեն ինչ: Այսպիսով քայլքով գնացինք ջերմոց-լաբորատորիա և ընկեր Շողիկի հետ միասին ունեցանք հետաքրքիր և բովանդակալից օր: Մասնագիտական ուսուցման ընթացքում ցանել էինք «Գացանիա» ծաղկի սերմը, որի համար ստեղծել էինք ջերմոցային պայմաններ,որպեսզի սածիլները արագ դուրս գան, և 1 շաբաթ անց ունեցանք արդյունք, որի ժամանակ սովորողների մի…