Ուրախ առավոտ

Քոլեջիկները այսօր ունեցան հագեցած և հետաքրքիր օր: Առավոտյան նախաճաշից հետո գնացինք բակ,քարերից սարքեցինք տնակ,մի լավ վազվզեցինք,խաղացինք:

Թատերական ներկայացում` Սևուլ-ուլիկ

Այսօր 2-5 տարեկանների խմբում իրարանցում էր: Ընկեր Էմման մեզ կանչել էր իրենց իսկ կողմից բեմադրված թատրոն-ներկայացմանը: Գնացինք,տեղավորվեցինք ներքնակների վրա և հաճույքով նայեցինք Սևուկ-ուլիկը: Բոլորիս բարի դիտում:

Ռոդարիական մարզախաղեր

Քոլեջ պարտեզի 2-5 տարեկանների խմբում այսօր ուրախ առավոտ էր: Սկզբից մի լավ նախաճաշեցինք,հետո մարզվեցինք,իսկ վերջում սկսեցինք խաղալ Ռոդարիական մարզախաղեր: Ռոդարին թաքնված է ամենուր,այն թույլ է տալիս սաներին ինքնուրույն ստեղծագործել և հորինել խաղեր: Տիրում էր ուրախ միջավայր և ակտիվ մասնակցություն սաների կողմից:

Աստղիկ թխվածքաբլիթներ

Քոլեջի 2-4 տարեկանների զարգացման և խնամքի`ընկեր Հասմիկի խմբում այսօր խմորային տրամադրություն էր: Խմորով խաղալը սաների սիրելի աշխատանքներից մեկն է: Այս անգամ ես և սաներն ենք պատրաստել, չնայած ասեմ ինձ մոտ առաջին անգամն էր,բայց շատ սիրով անելուց հետո ստացանք համեղ թխվածքաբլիթներ:Սկզբում խմոր պատրաստեցինք` լավ խաղացինք, վերջում էլ քաղցրահամ թխվածքաբլիթ թխեցինք: Նրանք անհամբեր սպասում էին,թե երբ է…

Այլընտրանքային դիմակներ

Դե ինչ,այսօր ևս եղել եմ Քոլեջի 2-4 տարեկաններում,սակայն այս անգամ ընկեր Հասմիկի խմբում: Այստեղ նույնպես պատրաստվում են Բարեկենդանին: Ընկեր Հասմիկի և սաների հետ մեկտեղ մեզ հետ էր նաև տիկին Սուսաննան: Նրանք օգնում էին պատրաստել դիմակներ: Երեխաները իրենք էին ընտրում գույնը,տեսքը և ձևը: Արդյունքում ստացանք միմյանցից տարբերվող և հետաքրքիր դիմակներ:

Ռոդարիական վարժանք

Քոլեջի 2-4 տարեկանների զարգացման և խնամքի խմբում այսօր մարզական խաղերի օր էր: Սաների հետ որոշեցինք խաղալ ներքնակներով`բաժանվելով խմբերի: Խաղը սկսեցին ընկեր Էլյան և ընկեր Անին: Խմբում տիրում էր անասելի ուրախություն:

Սևուկ ուլիկ

Քանի որ ««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրումԹումանյանական օրեր են,այդ իսկ պատճառով Լիլիի համար որոշեցի կարդալ Սևուկ ուլիկ հեքիաթը,որի ընտրությունը հենց իրենն էր: Մի փոքր դժվարությամբ,բայց հաղթահարեցի այս փորձն ևս😃

Գնդակախաղ

Այսօր ևս ներկա եմ եղել Քոլեջի 2-4 տարեկանների զարգացման և խնամքի`ընկեր Էլյայի և ընկեր Անիի խմբում: Շատ տպավորիչ օր եմ անցկացրել: Որեշեցինք,որ ես լինեմ ծաղրածուի հանդերձանքով և երեխաները պետք է հնարավորին չափ գնդակներ նետեին հագուստիս մեջ: Ծիծաղելի և հիշարժան խաղ դարձավ բոլորիս համար:

Բարեկենդան

Այսօր եղել եմ Քոլեջի 2-4 տարեկանների զարգացման և խնամքի խմբում:Ինչպես մնացած խմբերում,այնպես էլ այստեղ դիմավորեցին շատ ջերմ: Ընկեր Էլյան բացատրեց,թե ինչ գործունեություն է այսօր նախատեսվում: Նրանք պետք է ստվարաթղթերից բարեկենդանի դիմակներ պատրաստեին: Դասարանում տիրում էր անասելի մի ուրախություն: Դե ինչ կարող եք հետևել,թե արդյունքում ինչ դիմակներ ստացանք:Հաճելի դիտում:

«Փետրվարիկ» ստուգատես․ Խոհանոցն որպես ուսումնական միջավայր, ամփոփում

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների«Փետրվարիկ» ստուգատեսն էր։  Այս անգամ  Արևելքի 5-6 տարեկանները խոհանոցը վերածել էին  ուսումնական միջավայրի։ Սա լավ հնարավորություն է սովորողի մոտ դրսևորել ինքնուրույնություն,  ինքնակազմակերպման կարողություն , ինչպես նաև տարբեր  մաթեմատիկական հասկացությունների կիրառման կարողությունների և հմտությունների դրսևորում։ Մեր սովորողները ձեզ են ներկայացնում , թե ինչպես է կատարվում սննդի կազմակերպումը՝  նախաճաշ, ճաշ, ետճաշիկ,  իրենց խմբասենյակում։ Բոլորիս բարի…