«Թթուդրիկ» ի — հավես ծեսը մեր ճամբարում

Թթուդրիկը մեր սիրելի ծեսերից է: Սիրով և հավեսով ենք նախապատրաստվում: Նախ պատրաստեցինք թթվի հերոսներին, այնուհետև գրեցինք անհրաժեշտ մթերքի ցանկը և երգով, խաղով, շուտասելուկներ հորինել-ասելով գնացինք գնումների:Գնեցինք անհրաժեշտ մթերքն ու եկանք լվանալու, այնուհետև ընկեր Գրետայի հետ զրուցեցինք թե ինչ մթերքներ ենք գնել, քանի կիլոգրամ է, մաթեմատիկական հաշվումներ կատարեցինք։

Համբարձում» ծիսական-երաժշտական ճամփորդական ստուգատես

Օրը՝ 14.05.2021թԾեսն իրականացնել բացօթյա: Համբարձման ծեսն իրականցվում է Սուրբ Զատիկից 40 օր անց: Այս տարի այն նշվելու ենք մայիսի 13-ին: Մայիսի 14-ին Արևմտյան դպրոցի 5-6 տարեկանները Համբարձման ծիսական ստուգատեսային նախագծերով կճամփորդեն Աշտարակի «Ջրաղաց»: Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ Պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան Համագործակցություն՝ երաժշտության ուսուցիչ Սեդա Թևանյանի հետ Անհրաժեշտ նյութեր՝ Անհատական ճամփորդական ուսապարկ՝ լի անհրաժեշտ պարագաներով: Նպատակը՝ Համբարձում ազգային ծեսի…

Բարեկենդան

Այսօր Արևմուտքի 5 տարեկանները տոնեցին Բարեկենդանի ծեսը: Ֆոտոպատում

Ամանորի ծես

Արևմուտքի 5 տարեկանների խմբասենյակում այսօր իսկական տոնական տրամադրություն էր՝ նշեցինք Ամանորի ծեսը։ Ամանորի ծեսի ժամանակ և´ երգեցինք, և´ պարեցինք, իսկ վերջում՝ կանչեցինք Ձմեռ պապիկին։ Տարին ավարտեցինք ուրախ, խինդով և ծիծաղով։

Ամանորյա ծես

Օրը՝ 25.12.2020 Ժամը՝ 09:30-12:00 Վայրը՝ Վերնատուն Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ Պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան, Սեդա Թևանյան Հյուրեր՝ Ծնողներ և այլ մասնակիցներ Նախապատրաստական փուլ՝ Դասարանը՝ արվեստանոց, ինքնաշեն խաղալիքներ Ամանորյա օրացույց Այ քեզ, այ քեզ տոնածառ Նամակ Ձմեռ պապիկին Թղթե ձնեմարդուկներ Ծրագրում՝ Ամանորյա երգ, պար, բարեմաղթանքներ, բանաստեղծություններ, տոնական հյուրասիրություն: Բանաստեղծություններ՝ Առաջին ձյուն Ձմեռ պապ Ձմեռ Բարեմաղթանքներ՝ Ձեր տուն մտնի հազար բարի,Հաճար, ցորեն, կորեկ, գարի,Լիքը…

Թթուդրիկ

Իմացումի հրճվանք ապրող 5 տարեկանների խմբասենյակում իսկական իրարանցում էր։Սաների հետ միասին պատրաստեցինք բանջարեղենային կերպարներ, հորինեցինք հանելուկներ, բանջարագովք արեցինք,վերջում էլ թթու դրեցինք։

Խաղողածես

Արևմուտքի 5 տարեկանները այսօր նշեցին Խաղողածեսը։ Ընկեր Սեդայի հետ միասին երգեցինք, խաղողը առանձնացրեցինք, իսկ հետո էլ ճզմեցինք։ Սեբաստացիները մեծ ոգևորություն ապրեցին։ Գինի պատրաստեցին իրենց իսկ ձեռքերով։ Խաղողածեսից հետո իմացումի հրճվանք ապրող 5 տարեկանները Paint ծրագրով նկարեցին խաղող։ Բարի և հաճելի դիտում բոլորին։

Խաղողածես

Օրը՝ հոկտեմբերի 27 Ժամը՝ 11:00-12:00 Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Արևմտյան դպրոց Մասնակիցներ` Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ Խորհրդատու մասնագետ՝ Արտակ Ռշտունի Պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան Նպատակը և խնդիրները՝ Ուսումնական — ճանաչողական` ծանոթանալ խաղողի տեսակներին, ո՞ր տեսակի խաղողից կպատրաստվի բարձրակարգ գինի խաղողաքաղի և խաղող ճզմելու ծիսական երգերի կատարում — ուսուցում, տարածում: Նախապատրաստական փուլ. ուսումնասիրում ենք խաղողի տեսակները, գույները։ Paint նկարչական ծրագրով նկարում ենք խաղող…

«Հոկտեմբերիկ» թթուդրիկի ծես ստուգատես

Մասնակիցները՝  Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ Պատասխանատու՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան Օրը՝ 29.10.2020   Ժամը՝ 11:00-12:00 Նպատակը և խնդիրները՝ ճանաչողական, ստեղծագործական, կարողությունների զարգացում, համակործակցային կարողության զարգացում, դիտարկումներ անելու կարողության զարգացում, բանավոր խոսքի կարողությունների ձևավորում ու զարգացում: Ընթացքը՝ զրույց-քննարկում սովորողների հետ. Ի՞նչ բանջարեղեններ են օգտագործում թթու դնելիս:  Ո՞վ ինչ բաղադրատոմս գիտի (հարցազրույց տատիկի, մայրիկի հետ):  Բանջարեղենների օգտակար հատկությունները. սովորողները  հարցազրույցի…

«Թթուդրիկի ծես» նախագիծ

Նախագիծը իրականացվելու է հոկտեմբերի 23-27-ն ընկած ժամանակահատվածում: Նպատակը և խնդիրները՝ ճանաչողական, ստեղծագործական, կարողությունների զարգացում, համակործակցային կարողության զարգացում, դիտարկումներ անելու կարողության զարգացում, բանավոր և գրավոր խոսքի կարողությունների ձևավորում ու զարգացում: Մասնակիցներ՝ 5֊6 տարեկաններ, ծնողներ, դասավանդողներ: Ընթացքը՝ զրույց-քննարկում սովորողների հետ. Ի՞նչ բանջարեղեններ են օգտագործում թթու դնելիս: Ո՞վ ինչ բաղադրատոմս գիտի (հարցազրույց տատիկի, մայրիկի հետ): Բանջարեղենների օգտակար հատկությունները….