Ազգագրական փառատոն

Քառօրյա վերապատրաստման վերջին օրն տեղի ունեցավ մեդիաուրբաթը,որը ներկայանում էր ազգագրական ձմեռային փառատոն նախագծով:Մեդիաուրբաթին ներկա էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր սաները,որոնք ներկայացնում էին ազգային պարեր:Այստեղ էր նաև կրթահամալիրի տնօրեն`Աշոտ Բլեյանը: Տիրում էր շատ ուրախ մթնոլորտ,երգեր-պարեր:Վերջում օրը եզրափակեցինք դպրոցի ղեկավարներին ներկայացնելով մեզ և մեր բլոգները:

Օր երրորդ

Վերապատրաստման 3-րդ օրը բավականին հետաքրքիր էր, ծանոթացանք Ավետարանական եկեղեցու հովվի հետ: Ներկայացնում էր համագործակցության ծրագիրը, որը պետք է իրագործեն 2 դպրոց՝ կրթահամալիրը և Գերմանիայի դպրոցներից մեկը: Իսկ օրվա վերջում ամփոփեցինք յուրաքանչյուրիս բլոգը:

Օր երկրորդ

Վերապատրաստման 2-րդ օրը սկսեցինք նախորդ օրվա կատարած աշխատանքի վերհիշելուց: Սովորեցինք փոփոխել բլոգի դիզայնը, տեղադրել նկարներ, կատարել այլ կայքերից հղումներ և վերջում ամփոփեցինք օրը նյութի տեղադրումով: Յուրաքանչյուրս աշխատում էինք մեծ հետաքրքրությամբ: 

Օր առաջին

Վերապատրաստման առաջին օրը, Անահիտ Հարությունյանը ընդհանուր ներկայացրեց կրթահամալիրի կայքը, տեղեկատվություն տվեց մեդիագրադարանի և Դպիրի մասին: Օր ամփոփեցինք անհատական բլոգի բացմամբ:

Ինչո՞ւ ընտրեցի հենց այս կրթահամալիրը…

Ինչպես բոլոր ծնողները, այնպես էլ ես, հետաքրքրված էի գտնել այնպիսի կրթահամալիր, որը հնարավորություն կտա երեխային ճիշտ կրթվելու և զարգանալու: Փնտրտուքների արդյունքում ընտրեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը: Երեխաս սկսեց հաճախել Արևմտյան դպրոց-պարտեզի 2-5 տարեկանների խումբ: Իմանալով թափուր աշխատատեղի մասին, որոշեցի ինքս էլ դառնալ այդ մեծ ընտանիքի անդամ: Որպես դաստիարակի օգնական, 2 օր փորձաշրջան անցա 2-5 տարեկանների խմբում:…