Քառօրյա վերապատրաստման վերջին օրն տեղի ունեցավ մեդիաուրբաթը,որը ներկայանում էր ազգագրական ձմեռային փառատոն նախագծով:Մեդիաուրբաթին ներկա էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր սաները,որոնք ներկայացնում էին ազգային պարեր:Այստեղ էր նաև կրթահամալիրի տնօրեն`Աշոտ Բլեյանը: Տիրում էր շատ ուրախ մթնոլորտ,երգեր-պարեր:Վերջում օրը եզրափակեցինք դպրոցի ղեկավարներին ներկայացնելով մեզ և մեր բլոգները: