Քանի որ երեխաս հաճախում է Արևմտյան դպրոց-պարտեզ 2-5 տարեկանների խումբ,այդ իսկ պատճառով տեղյակ լինելով ծեսերի անցկացման կարգին ցանկացա անդրադառնալ Ղափամա-Դդմատոնին: Մեկ շաբաթվա ընթացքում սաները խաղացել են բազմաթիվ մարզական խաղեր,յուրաքանչյուրը իր պատկերացմամբ նկարել դդումներ,ինչպես նաև պատրաստել կարմրաթուշ դդմից թխվածքաբլիթներ: Ղափամա կերակուրի պատրաստման կարգը հետևյալն է.կեղևը մաքրում են,միջուկը հանում,այնուհետև մեջն ավելացնում բրինձ,չամիչ,շաքարավազ և համեմունքներ:

