Դդմատոն կամ հե՜յ , ջա՜ն, Ղափամա

Այս անգամ հայտնվեցի Արևելյան—դպրոց պարտեզի 5-6 տարեկանների խմբում։ Իսկական իմացումի հրճվանք էր իրենց խմբում։ Ինձ ընդունեցին ժպիտով։ Ընկեր Լիլիան քայլ առ քայլ բացատրեց, թե ինչ գործունեություն է նախատեսվում։ Ցույց տվեց բլոգում նախապես տեղադրված աշխատանքային նախագիծը։ Սովորողները խաղում էին կառուցողական խաղերով՝ հաշվում, սովորում գույները։ Մի փոքր ուշ մեզ միացավ ընկեր Էմման՝ երկարացված օրվա կազմակերպիչը։ Միասին ճաշեցինք…