Այս անգամ հայտնվեցի Արևելյան—դպրոց պարտեզի 5-6 տարեկանների խմբում։ Իսկական իմացումի հրճվանք էր իրենց խմբում։ Ինձ ընդունեցին ժպիտով։ Ընկեր Լիլիան քայլ առ քայլ բացատրեց, թե ինչ գործունեություն է նախատեսվում։ Ցույց տվեց բլոգում նախապես տեղադրված աշխատանքային նախագիծը։ Սովորողները խաղում էին կառուցողական խաղերով՝ հաշվում, սովորում գույները։ Մի փոքր ուշ մեզ միացավ ընկեր Էմման՝ երկարացված օրվա կազմակերպիչը։
Միասին ճաշեցինք , իսկ հետո եկավ հեքիաթ ունկնդրելու ժամը։ Շա՜տ ոգևորված էի, շա՜տ հավես էր։ Իսկ հետո միասին գնացինք մեդիաուրբաթին՜ Ղափամայի ծեսը նշելու։ Իսկական ուրախություն էր։ Երգում , պարում, մի խոսքով երգող- պարող դպրոց ես քեզ շա՜տ սիրեցի։

