Օրը՝ 13․02․2020թ․
Ժամանակահատվածը՝ Նախաճաշ, ճաշ, ետճաշիկ
Վայրը՝ Արևելյան դպրոց, 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Լիլյա Զախարյան, Սոնա Սարգսյան (կամավոր)
Խորհրդատու՝ Նառա Նիկողոսյան
Նպատակը`
- խոհանոցային գործունեության կազմակերպման ստուգատես
Խնդիրները`
- ինքնուրույնության դրսևորում
- ինքնակազմակերպման կարողությունների և հմտությունների ներկայացում
- Այնքան -որքան մաթեմատիկական հասկացությունների կիրառման կարողությունների և հմտությունների դրսևորում
- Ջանի Ռոդարի ստեղծագործական երևակայության՝ « Խաղեր սեղանի շուրջը» մեթոդի կիրառում
Նկարագրությունը՝
Նախաճաշ․ Օրվա 4 հերթապահները լվացվում են, հագնում են իրենց խոհանոցային գոգնոցները, իջնում խոհանոց՝ խմբասենյակ բերելով նախաճաշի համար անհրաժեշտ մթերքը։ Նախապես լվացված միրգը կտրատում են, դասավորում ափսեների մեջ։Սովորողների մի խումբը սպասքադրում է սեղանները, մյուսը`կտրատում պանիրը, հացը դնում հացամանների մեջ։
Ճաշի և ետճաշիկի կազմակերպման ժամանակ սովորողը մոտենում է և վերցնում նախապես ճաշով լցված ափսեն և նստում սեղանի շուրջըմ ։
Օրվա ցանկացած ժամի սննդի կազմակերպման վերջում սովորողները լվացարանին են մոտեցնում իրենց ափսեները, բաժակները, մաքրում սեղանները և հատակը։
Արդյունքում կունենանք տեսաֆիլմ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների սննդի կազմակերպման մասին։
Սննդի կազմակերպման ժամերը՝
- նախաճաշ-միրգ 09։30-10։00
- երկրորդ նախաճաշ 10։30-11։00
- ճաշ 12։30-13։00
- ետճաշիկ 15։00-15։30