Տեառնընդառաջի ծեսը Արևելյան դպրոցում

on

Տյառնընդառաջը Հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։ Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։

Օր՝ փետրվարի 14

Վայր՝ Արևելյան դպրոց-պարտեզի բակ

Մասնակիցներ՝  Արևելյան դպրոց-պարտեզի 2-4 և 5-6 տարեկաններ, դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, հյուրեր։

Պատասխանատուներ՝ Նառա Նիկողոսյան, Մարինե Ոսկանյան, Հասմիկ Հարությունյան, Ալինա Մարզումանյան, Լիլիա Զախարյան, Էլմիրա Մարգարյան։

Ժամը ՝ 11։00-12։00

Ծրագրում՝

             1․  Խնկի ծառ

Խնկի ծառը ծաղկել է,

Համոն տակը քնել է,

Խնկի ծառ, խնկի ծառ,

Խնկի ծառը Աստծո գառ:

Մեր դռանը խնկի ծառ,

Նախշուն բլբուլ վրեն թառ,

Խնկի ծառ, խնկի ծառ,

Խնկի ծառը Աստծո գառ:

2․ Ծառ ծաղկեցավ

Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝

Կանաչ ու կարմիր:

Սուրբ Գևորգի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝

Կանաչ ու կարմիր:

Սուրբ Սարգիսի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝

Կանաչ ու կարմիր:

Սուրբ Թադևոսի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝

Կանաչ ու կարմիր:

Սուրբ Հովհաննեսի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝

Կանաչ ու կարմիր:

Սուրբ Հակոբի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝

Կանաչ ու կարմիր:

3․Միասնական ընթերցում՝ խաղ֊ասիկ «Կլորիկ ու թմբլիկ եմ»

Կլորիկ ու թմբլիկ եմ,
Պստլիկ ու ճստլիկ եմ,
Քիթս պուճուր–պուճուրիկ է,
Աչուկներս սևուլիկ են,
Կա՞ ինձ նման սիրունիկը:
Չկա, չկա, չկա:

4․ Այլի հո՜

Եկանք, եկանք, այլի հո~

Ինչու եկաք, այլի հո~

Աղջկա տեսիլ, այլի հո~

Աղջիկ չունենք, այլի հո~

Տեսել ենք, տեսել, այլի հո~

Որտեղ եք տեսել, այլի հո~

Ձեր այգու մեջ, այլի հո~

Ինչ էր անում, այլի հո~

Թել էր մանում, այլի հո~

Ինչ կաչ գլխին, այլի հո~

Կապույտ լաչակ, այլի հո~

Ինչ կար մեջքին, այլի հո~

Արծաթ գոտի, այլի հո~

Ինչ կար ոտին, այլի հո~

Կարմիր մաշիկ, այլի հո~

Բա ոնց եկաք, այլի հո~

Պռատ գառով, այլի հո~

Պոչատ հավով, այլի հո~

Տատիս տատի ծակված թավով, այլի հոոոո~…..

5․ Տիկնի պսակ

Պսակ-պսակ, տիկնի պսակ
Փեսան եկավ լիքը քսակ.—
Տիրնա՜-նինե՜,
Տիրնա՜-նինե՜,
Զուռնի ձենը գեղով մին է։

Բոյը չինար, մեջքին քամար,
Աչքերը ծով, ունքը կամար,
Տիրնա՜-նինե՜,
Տիրնա՜-նինե՜,
էս մեր փեսան շատ անգին է։

6․Ծիսական փակ շրջանով պարեր, պարերգեր, խաղեր

Վերջում ծիսական հյուրասիրություն․․․

Оставить комментарий