Դե ինչ,այսօր ևս եղել եմ Քոլեջի 2-4 տարեկաններում,սակայն այս անգամ ընկեր Հասմիկի խմբում: Այստեղ նույնպես պատրաստվում են Բարեկենդանին: Ընկեր Հասմիկի և սաների հետ մեկտեղ մեզ հետ էր նաև տիկին Սուսաննան: Նրանք օգնում էին պատրաստել դիմակներ: Երեխաները իրենք էին ընտրում գույնը,տեսքը և ձևը: Արդյունքում ստացանք միմյանցից տարբերվող և հետաքրքիր դիմակներ: