Քոլեջի 2-4 տարեկանների զարգացման և խնամքի`ընկեր Հասմիկի խմբում այսօր խմորային տրամադրություն էր: Խմորով խաղալը սաների սիրելի աշխատանքներից մեկն է: Այս անգամ ես և սաներն ենք պատրաստել, չնայած ասեմ ինձ մոտ առաջին անգամն էր,բայց շատ սիրով անելուց հետո ստացանք համեղ թխվածքաբլիթներ:Սկզբում խմոր պատրաստեցինք` լավ խաղացինք, վերջում էլ քաղցրահամ թխվածքաբլիթ թխեցինք: Նրանք անհամբեր սպասում էին,թե երբ է թխվելու,որ համտեսեն: Թխվելուց հետո համտեսեցինք,հյուրասիրեցինք մյուս խմբերի սաներին և տարբեր կարծիքներ ստացանք:
