Ողջույն սիրելի բարեկամ: Ես Սոնան եմ Սարգսյան: Ուզում եմ Ձեզ պատմել,թե ինչպես մուտք գործեցի « Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:
Եվ այսպես՝ առաջին անգամ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ որպես կամավոր, հայտնվեցի Արևելյան դպրոց-պարտեզում՝ 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիայում: Ինձ դիմավորեց ընկեր Լիլիան և մի խոումբ սեբաստացիներ: Սկզբնական շրջանում մի փոքր կաշկանդվում էի՝ նույնիսկ վախենում,բայց օրս այնպես անցավ,որ ես էլ չհասկացա: Հիմա կպատմեմ,թե ինչ պատահեց ինձ հետ: Նշեմ,որ 5-6 տարեկանների խմբում իսկական «իմացումի հրճվանք» է: Գի՞տեք ծրագիրն էլ է այդպես կոչվում և այնտեղ իրականացվում է նախագծային ուսուցում: Սկսեցի ես էլ հետևել,պրպտել,ծանոթանալ: Զարմացա,որ 5-6 տարեկանները խմբասենյակը վերածել էին դասարան-լաբորատորիայի՝ այսինքն դասարանը բաժանել էին մի քանի մասի և իրենք էին ընտրում ինչ գործունեությամբ են ուզում զբաղվել:Է՜լ դասվորեցին,է՜լ խաղացին,է՜լ նկարեցին,վերջում էլ հավաքեցին: Դա էլ հաղթահարեցի: Հաջորդ զարմանքս նա էր,որ 5-6 տարեկանները կարողանում են մուտքագրել: Շատ լավ տիրապետում են paint ծրագրի գործիքներին: Վերջում էլկարողանում են պահպանել նկարը և ուղարկել ընկեր Լիլիային:
Հետո եկավ ճաշի ժամը: Շատ ինքնուրույն են 5-6 տարեկանները: Գի՞տեք կարողանում են ինքնուրույն սեղան դնել,ճաշը մատուցել,ընկերներին հյուրասիրել,վերջում նորից մաքրել,ավլել,դասավորել:
Գի՞տեք ինչն եմ սիրում մեր կրթահամալիրի,որ կարևորվում է ազգային ծեսերն ու տոները:
Ինձ բախտ վիճակվեց մասնակցել Տեառնընդառաջի տոնին: Սովորողների հետ սովորեցինք տարբեր ծիսական երգեր,իսկ վերջում ամբողջ դպրոցով նշեցինք Տեառնընդառաջի ծեսը: Մի շաբաթ կարելի է ասել «ապրեցի» 5-6 տարեկանների խմբում, սիրեցի ու սիրվեցի:
Հաջորդ կամավորական աշխատանքս իրականացրեցի Քոլեջում: Այս անգամ էլ հայտնվեցի ընկեր Էլյայի մոտ՝ 2-4 տարեկանների զարգացման և խնամքի խմբում: Այստեղ մի փոքր այլ է: Սովորողների հետ փորձեցինք պատրաստվել «Բարեկենդանի» տոնին: Երեխաների հետ պատրաստեցինք դիմակներ,միասին երգեր սովորեցինք,տարբեր պարերգեր:
Քանի որ կրթահամալիրում այդ ժամանակ Թումանյանական օրեր էին,խմբում ընկեր Էլյան կազմակերպեց գիրք նվիրելու օր: Բոլոր սովորողները գալիս էին բարձր տրամադրությամբ,ուրախ ժպիտներով և անհամբեր էին,թե երբ պետք է նվիրեն իրենց գրքերը: Իսկ հետո հայտնվեցի ընկեր Հասմիկի խմբում: Այստեղ ինձ սպասում էր 2-4 տարեկանների համեղ,աղգային խոհանոցը: Որոշեցինք թխվածքաբլիթ պատրաստել: Գոգնոցները հագանք,լվացվեցինք,պատրաստեցինք բոլոր մթերքները ու անցանք գործի: Է՜լ ալյուրոտ մռութիկներ,է՜լ ուրախ մռութիկներ,վերջում էլ թխեցինք ու ամբողջ քոլեջով բուրում էր մեր անուշահոտ թխվածքաբլիթները:
Այսպիսի հետաքրքիր ու անմոռանալի օրեր եմ ունեցել արդեն իմ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում,որը սովորողների համար ստեղծում է ուրախ,անկաշկանդ,առանց ճաղերի միջավայր: