Քանի որ ««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրումԹումանյանական օրեր են,այդ իսկ պատճառով Լիլիի համար որոշեցի կարդալ Սևուկ ուլիկ հեքիաթը,որի ընտրությունը հենց իրենն էր: Մի փոքր դժվարությամբ,բայց հաղթահարեցի այս փորձն ևս😃
Месяц: Февраль 2020
Գնդակախաղ
Այսօր ևս ներկա եմ եղել Քոլեջի 2-4 տարեկանների զարգացման և խնամքի`ընկեր Էլյայի և ընկեր Անիի խմբում: Շատ տպավորիչ օր եմ անցկացրել: Որեշեցինք,որ ես լինեմ ծաղրածուի հանդերձանքով և երեխաները պետք է հնարավորին չափ գնդակներ նետեին հագուստիս մեջ: Ծիծաղելի և հիշարժան խաղ դարձավ բոլորիս համար:
Բարեկենդան
Այսօր եղել եմ Քոլեջի 2-4 տարեկանների զարգացման և խնամքի խմբում:Ինչպես մնացած խմբերում,այնպես էլ այստեղ դիմավորեցին շատ ջերմ: Ընկեր Էլյան բացատրեց,թե ինչ գործունեություն է այսօր նախատեսվում: Նրանք պետք է ստվարաթղթերից բարեկենդանի դիմակներ պատրաստեին: Դասարանում տիրում էր անասելի մի ուրախություն: Դե ինչ կարող եք հետևել,թե արդյունքում ինչ դիմակներ ստացանք:Հաճելի դիտում:
«Փետրվարիկ» ստուգատես․ Խոհանոցն որպես ուսումնական միջավայր, ամփոփում
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների«Փետրվարիկ» ստուգատեսն էր։ Այս անգամ Արևելքի 5-6 տարեկանները խոհանոցը վերածել էին ուսումնական միջավայրի։ Սա լավ հնարավորություն է սովորողի մոտ դրսևորել ինքնուրույնություն, ինքնակազմակերպման կարողություն , ինչպես նաև տարբեր մաթեմատիկական հասկացությունների կիրառման կարողությունների և հմտությունների դրսևորում։ Մեր սովորողները ձեզ են ներկայացնում , թե ինչպես է կատարվում սննդի կազմակերպումը՝ նախաճաշ, ճաշ, ետճաշիկ, իրենց խմբասենյակում։ Բոլորիս բարի…
Տեառնընդառաջի ծեսը Արևելյան դպրոցում
Տյառնընդառաջը Հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։ Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Օր՝ փետրվարի 14 Վայր՝ Արևելյան դպրոց-պարտեզի բակ Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի 2-4 և 5-6 տարեկաններ, դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, հյուրեր։ Պատասխանատուներ՝ Նառա Նիկողոսյան,…
5-6 տարեկանների դասարան լաբորատորիա
Այսօր Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների դասասենյակը վերածվել էր դասարան-լաբորատորիայի: Միաժամանակ սովորողները զբաղվում էին տարբեր գործունեությամբ: Յուրաքանչյուր սովորող ինքն է ընտրում,թե ինչով է ուզում զբաղվել:
Երկրաչափական մարմիններ մարդուկների տեսքով
Դե ինչ, այսօր որոշեցինք երկրաչափական մարմիններից ստանալ մարդուկներ և նրանցից յուրաքանչյուրին տալ անուներ: Հետևեք և արդյունքը կտեսնեք:
Տեխնոլոգիական գործունեություն
Նախատեսված է (նշել տարիքային խումբը, դասարանը)՝ 5-6 տարեկաններ Իրականացման տևողությունը՝ 1 ժամ Նպատակը՝տարանջատել երկրաչափական մարմինները իրարից,սովորել մկրատից օգտվել և զարգացնել մտավոր աշխատանքը Խնդիրները` խմբով աշխատելու կարողություն, իրար օգնելու կարողություն, աշխատանքը հետևելու կարողության զարգացում Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)` երկրաչափական մարմինների ստեղծում Միջավայրը (նշել իրականացման վայրերը)` դասարան Անհրաժեշտ գործիքները՝ գունավոր թղթեր, սոսինձ և մկրատ Նախագծի…
Մաթեմատիկական գործունեություն
Այսօր Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների խմբում ունեցանք հյուրեր: Ընկեր Ալյոնան և ընկեր Արփին սաների հետ մաթեմատիկական գործունեություն կատարեցին և արդյունքում ստացանք թվերի տեսքով ձվիկներ: Հաճելի դիտում բոլորիդ:
«Փետրվարիկ» ստուգատես․ Խոհանոցն որպես ուսումնական միջավայր
Օրը՝ 13․02․2020թ․ Ժամանակահատվածը՝ Նախաճաշ, ճաշ, ետճաշիկ Վայրը՝ Արևելյան դպրոց, 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ Պատասխանատուներ՝ Լիլյա Զախարյան, Սոնա Սարգսյան (կամավոր) Խորհրդատու՝ Նառա Նիկողոսյան Նպատակը` խոհանոցային գործունեության կազմակերպման ստուգատես Խնդիրները` ինքնուրույնության դրսևորում ինքնակազմակերպման կարողությունների և հմտությունների ներկայացում Այնքան -որքան մաթեմատիկական հասկացությունների կիրառման կարողությունների և հմտությունների դրսևորում Ջանի Ռոդարի ստեղծագործական երևակայության՝ « Խաղեր սեղանի շուրջը» մեթոդի կիրառում Նկարագրությունը՝ Նախաճաշ․ Օրվա 4 հերթապահները…