Քանի որ մոտենում է Զատկի ծեսը, իմ սեբաստացի աղջիկս`Լիլին սկսեց ձու դատարկոցիից: Ձու դատարկոցին նաև համարվում է շնչառական վարժություն:
Месяц: Март 2020
Ձոն մայրիկի
Արդեն չորրորդ շաբաթն է ինչ անցել ենք հեռավար- առցանց ուսուցման: Շաբաթը սկսեցինք մայրիկատոնով: Լիլին ցանկացավ այս անգամ ոչ թե ուղղակի բացիկ կամ ծաղիկ նվիրել, այլ դիմահարդարել, դե´ իսկ ես կողմ էի այդ գաղափարին: Դե´ինչ կարող եք հետևել:
Պլաստիլինե երևակայություն
Այսօր որոշեցինք Լիլիի հետ տան պայմաններում պատրաստել պլաստիլին: Պլաստիլինով զբաղմունքը շատ արդյունավետ է, և զարգացնում է մոտորիկան: Պլաստիլինի միջոցով երեխաները էլ ավելի լավ են գույները ճանաչում, ինչպես նաև կարողանում են իրենց երևակայությամբ պատրաստել տարբեր առարկաներ:
Ածիկացան
Քանի որ մոտենում է Զատկի ծեսը, այդ պատճառով շաբաթը ավարտեցինք ածիկացանով: Ածիկը ցանում են Զատկի տոնից երկու շաբաթ առաջ: Այսօր ես և Լիլին ցանեցինք ածիկ և ամեն օր հետևելու ենք աճին:
Իմ առօրյան
Այսօր Լիլին ներկայացնում է իր առօրյան, որի ժամանակ ցույց է տալիս, թե ինչպես է կարողանում ինքնուրույն հագնվել, լվացվել և դե իհարկե մարզվել:
Մայրիկատոն
Գարուն: Տարվա ամենագեղեցիկ եղանակներից մեկը: Գարունը թերևս իր հետ բերում է ոչ միայն արև և ստեղծագործելու ցանկություն, այլև մի գեղեցիկ տոն, որը կոչվում է «Մայրիկատոն»: Այսօր Լիլին ինձ համար իրեն մտածածի չափով նվիրեց մի գեղեցիկ գունավոր արևածաղիկ:
Առավոտյան նախավարժանք
Չնայած դրսում գարնանային տաք և գեղեցիկ եղանակ է, բայց վիրուսից խուսափելու համար այս շաբաթ ևս մնացինք տանը և մեկնարկեց հեռավար- առցանց ուսուցման երրորդ շաբաթը: Շաբաթը սկսում ենք նախավարժանքով և մարզական խաղերով:
Ծաղիկների խնամք
Այսօր հեռավար — առցանց ուսուցման չորրորդ օրն է: Լիլին տանը լինելու ընթացքում սիրում է խնամել և մշակել ծաղիկները: Ահա, թե այդ ամենը ինչպես է ստացվում նրա մոտ:
Ուրախ մարզախաղ
Ուրախ առավոտ: Այսօր հեռավար — առցանց նախագծի չորրորդ օրն է, որի ժամանակ քոլեջիկները ցույց են տալիս, թե ինչպես են մարզվում:
Ինքնաշեն խաղալիք
Առցանց ուսուցման երրորդ օրը պարտեզիկները ներկայացնում են մայրիկների օգնությամբ իրենց պատրաստած ինքնաշեն խաղալիքը: Միքայելը մայրիկի հետ պատրաստում է շունիկ Տաթևը որոշել է տոնածառի խաղալիքներ սարքել Արիանան էլ ճիշտ ժամանակին դիմակ է կարում Ռուբենն ու մայրիկն էլ թռչող գորտ Նարեկը որոշել է շունիկ պատրաստել, բայց այս անգամ գունավոր թղթերից Իսկ Ալիսան ներկայացնում է իր ընտանիքին և…