Հեռավար աշխատանքային շաբաթվա նախագիծ 02.03-06.03

on

Նախագիծ

Անվանումը`Իմ սեբաստացի ընտանիքը

Նախատեսված է ՝ 2-4 տարեկանների համար

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, ծնողներ, տատիկ-պապիկներ, քույրիկներ, եղբայրներ…

Իրականացման տևողությունը՝ մեկ շաբաթ (02.03-06.03)

Նպատակը՝ ընտանիքի բոլոր անդամներին դարձնել սեբաստացի

Խնդիրները՝  ընտանիքը դարձնել մեդիա միջավայր

Նախագծի ընթացքում նախատեսվում է՝

  • Մարզական ընտանիք
  • Իմ ուրախ առավոտը
  • Երբ ծնողների, տատիկ, պապիկների համար հեքիաթ են պատմում կամ երգում են սաները
  • Այսօր…..
  • Ընտանեկան խոհանոց

Միջավայրը` տուն, բակ,փողոց

Նախագծի արդյունքների հրապարակում, տարածում՝

Բլոգներում

Շաբաթվա բանաստեղծություն, հեքիաթ,երգ

Բանաստեղծություն՝ Մարտ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

Հեքիաթ՝   Ծիտը

Оставить комментарий