Հեռավար առցանց աշխատանք

Քանի որ ԿԳՍՄ նախարարի հրամանով Երևան քաղաքի բոլոր կրթական հաստատություններում գարնանային արձակուրդները վիրուսների պատճառով տեղափոխվեցին մարտի 2-ից 6-ը, այդ պատճառով մեր կրթահամալիրը անցավ առցանց ուսուցման: Լինելով Արևմտյան դպրոց-պարտեզի 2-4 տարեկանների խմբի ծնող, բալիկիս հետ սկսեցի կատարել տարբեր գործունեություններ: Առցանց ուսուցման ժամանակ ունեցանք հագեցած հինգ օր: Սկզբից խաղացել ենք ռոդարիական մարզախաղ, իսկ հետո էլ Լիլին ցույց…