Քանի որ ԿԳՍՄ նախարարի հրամանով Երևան քաղաքի բոլոր կրթական հաստատություններում գարնանային արձակուրդները վիրուսների պատճառով տեղափոխվեցին մարտի 2-ից 6-ը, այդ պատճառով մեր կրթահամալիրը անցավ առցանց ուսուցման: Լինելով Արևմտյան դպրոց-պարտեզի 2-4 տարեկանների խմբի ծնող, բալիկիս հետ սկսեցի կատարել տարբեր գործունեություններ: Առցանց ուսուցման ժամանակ ունեցանք հագեցած հինգ օր: Սկզբից խաղացել ենք ռոդարիական մարզախաղ, իսկ հետո էլ Լիլին ցույց է տվել, թե ինչքան ինքնուրույն է և թե ինչպես կարող է ինքնուրույն կազմակերպել իր քունը, վերջում էլ բաց չթողնելով արևային տաք և ջերմ եղանակը մի լավ զբոսնել ենք, խաղացել, վազվզել, դե իհարկե չէինք կարող նաև չերգել մեր շատ սիրելի Արև-Արև-ը: Ասեմ, որ շատ հաճույքով և ուրախ է ամենը արել, նույնիսկ ասում էր մամա արի էլի մարզվենք: Շնորհակալ եմ մեր արդեն հարազատ դարձած և սիրելի կրթահամալիրին, այսպիսի հետաքրքիր և հիշարժան օրերի համար:
