Հեռավար- առցանց ուսուցման կազմակերպման հիմք կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ
Անվանումը ՝
Հեռավար ուսուցում
Նախատեսված է ՝ 2-4 տարեկանների համար
Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, ծնողներ
Իրականացման տևողությունը՝ մեկ շաբաթ (16.03-20.03)
Նպատակը՝ Երեխաների օրը դարձնել հետաքրքիր, ամրապնդել ընտանիք պարտեզ կապը
Խնդիրները՝ ընտանիքը դարձնել մեդիա միջավայր
Նախագծի ընթացքում նախատեսվում է՝
- Գեղեցիկ, համով ափսե- Ափսեյի մեջ նկարել բանջարեղեններով, ուտելիքներով գեղեցիկ պատկերներ

- Իմ ընտանիքի անդամները-Երեխաները պատմում են իրենց ընտանիքի անդամների մասին։ Տանը ովքե՞ր են ապրում, ինչո՞վ են զբաղվում, ի՞նչ մասնագետներ են։
- Մարզվող, գլուխկոնծի տվող ընտանիք- Մարզական օրերը շարունակվում են։ Տեսանկարահանուվում է, թե ինչպե՞ս է մարզվում, գլուխկոնծի տալիս սանը իր ընտանիքի անդամների հետ։
- Ինքնաշեն խաղալիք-Երեխաներն ընտանիքի անդամների հետ պատրաստում են ինքնաշեն խաղալիքներ՝ օգտագործելով ձեռքի տակ ընկած ամեն ինչ։Օրինակ
- Բնագիտական փորձեր- Տանը կատարել որևէ բնագիտական փորձ։ Օրինակն այստեղ
Միջավայրը` տուն, բակ
Շաբաթվա երգեր՝«Ախ գարուն է »
- Զատկական երգերի փաթեթ 《Խնկի ծառ》,《 Զարկ բոլոճիկ》
- Շաբաթվա բանաստեղծությունը՝ՄարտԱ՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։