Համեղ խոհանոց

Այսօրվանից սկսեցինք մի նոր նախագիծ` դաստիարակների հեռավար- առցանց ֆլեշմոբը, որի ընթացքում ներկայացնում ենք մեր առօրյան: Քանի որ վիրուսի պատճառով աշխատանքը առցանց է կատարվում, այդ պատճառով որոշեցի սկսել համեղ խոհանոցից`պատրաստելով վիտամիններով հարուստ աղցան: Կարող եք հետևել ընթացքին և վերջնական արդյունքը կգոհացնի!

Խոհանոցային գործունեություն

Այսօր Լիլին Ձեզ կներկայացնի, թե ինչպես կարելի է պատրաստել նարինջով թխվածքաբլիթ: Ասեմ, որ շատ համեղ էր, իսկ այ տեսքի մասն ինքներդ որոշեք ☺️

Իմ ընտանիքը

Այսօր առցանց աշխատանքի երկրորդ օրն է: Պարտեզիկները ներկայացնելու են իրենց տան անդամներին :

Ընտանեկան մարզախաղ

Քանի որ այս անգամ էլ զերծ չմնացինք վիրուսի տարածմանը, այդ իսկ պատճառով անցանք առցանց ուսուցման: Ասեմ, որ բավական հաճույքով ենք կատարում մեր նախագծերը: Այս անգամ սկսել ենք ռոդարիական մարզախաղերից:

Գեղեցիկ ափսե

Մարտի 16-ից 23-ը մեկնարկեց առցանց — հեռավար ուսուցումը: Քոլեջիկներին տրված է իրականացնել տարբեր նախագծեր: Առցանց աշխատանքի առաջին օրը սաները պատրաստեցին գեղեցիկ համեղ ափսե՝  յուրաքանչյուրը իր պատկերացումով:

Հեռավար առցանց ուսուցում 16.03-20.03

Հեռավար- առցանց  ուսուցման կազմակերպման   հիմք կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ Անվանումը ՝ Հեռավար ուսուցում Նախատեսված է ՝ 2-4 տարեկանների համար Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, ծնողներ Իրականացման տևողությունը՝ մեկ շաբաթ (16.03-20.03) Նպատակը՝  Երեխաների օրը դարձնել հետաքրքիր, ամրապնդել ընտանիք պարտեզ կապը Խնդիրները՝  ընտանիքը դարձնել մեդիա միջավայր Նախագծի ընթացքում նախատեսվում է՝ Գեղեցիկ, համով ափսե- Ափսեյի մեջ նկարել բանջարեղեններով, ուտելիքներով գեղեցիկ պատկերներ Իմ ընտանիքի անդամները-Երեխաները պատմում են իրենց ընտանիքի անդամների…

Մարտ

Քանի որ արդեն մարտ ամիսն է, իսկ դրսում գեղեցիկ և արևոտ օրեր են, այդ իսկ պատճառով քոլեջիկների հետ սովորեցինք «Մարտ» բանաստեղծությունը: Յուրաքանչյուր տող արտասանեցինք տարբեր ձևերով`երգելով, ծիծաղելով և նույնիսկ լացելով: Շատ հետաքրքրությամբ սաները լսում և արտասանում էին: Տեսե´ք, թե արդյունքում ինչ ստացվեց:

Մայրիկատոն

Այսօր քոլեջիկների հետ միասին նշել ենք մայրիկատոնը: Մեր սիրելի մայրիկների համար պատրաստեցինք գեղեցիկ բացիկներ: Բացիկները սարքեցինք ոտիկներով` գուաշի միջոցով: Բոլորը շատ մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ սարքեցին և անհամբեր սպասում էին մայրիկների գալուն: Հետևեք և կտեսնեք արդյունքը!

Հեռավար առցանց աշխատանք

Քանի որ ԿԳՍՄ նախարարի հրամանով Երևան քաղաքի բոլոր կրթական հաստատություններում գարնանային արձակուրդները վիրուսների պատճառով տեղափոխվեցին մարտի 2-ից 6-ը, այդ պատճառով մեր կրթահամալիրը անցավ առցանց ուսուցման: Լինելով Արևմտյան դպրոց-պարտեզի 2-4 տարեկանների խմբի ծնող, բալիկիս հետ սկսեցի կատարել տարբեր գործունեություններ: Առցանց ուսուցման ժամանակ ունեցանք հագեցած հինգ օր: Սկզբից խաղացել ենք ռոդարիական մարզախաղ, իսկ հետո էլ Լիլին ցույց…