Ալրախաղ

Ալրախաղ` երեխաների ամենասիրելի խաղերից մեկը: Լիլին ևս շատ է սիրում ալյուրով պատրաստել ոչ միայն թխվածքաբլիթներ, այլև խաղալ և նկարել: Քանի որ արդեն մի քանի օր է ինչ անձրևում է, սեբաստացի Լիլին որոշեց նկարել արև, որպեսզի երկնքում դուրս գա արևը և բոլորիս ջերմացնի:

Տեխնոլոգիական գործունեություն

Այսօր որոշեցինք կատարել տեխնոլոգիական գործունեություն` մակարոնեղենից ստանալ այլընտրանքային թևնոց կամ վզնոց: Այս գործունեության ընթացքում, երեխաների մոտ զարգանում է ոչ միայն մանր մոտորիկան, այլև ճաշակը: Բարի դիտում բոլորին:

Առավոտյան զբոսանք

Չնայած վիրուսի առկայության, այսօր եղանակը այնքան գեղեցիկ և արևային էր, որ չկարողացանք դուրս չգալ: Առավոտյան Լիլին նախավարժանք կատարեց դրսում և խաղաց բակային խաղեր, այդ թվում մի փոքր էլ վարեց իր ինքնագլորը:

Ալյուրանկարչություն

Այսօրվա մեր օրը բավական հագեցած էր: Առավոտը սկսեցինք նախավարժանքով, խաղացինք զարգացնող խաղեր, Լիլին նկարեց իր ընտանիքի անդամներին և օրը ավարտեց այլընտրանքային նկարչությամբ:

Զատկի ծես

Զատիկ նշանակում է բաժանում, անցում, հեռացում: Զատիկը Հայ Առաքելական եկեղեցու ամենագեղեցիկ հինգ տաղավար տոներից մեկն է:  Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է: Այս տարի Զատկի տոնը նշվելու է ապրիլի 12-ին:  Զատկի տոնի սեղանի լինում են ներկած ձվեր, եփած ձուկ, չամիչով փլավ և գինի: Յուրաքանչյուր կերակրատեսակ ունի իր խորհուրդը՝ Ներկած…

Ավագ չորեքշաբթի.«Չիք- չիք»

Այսօր ավագ չորեքշաբթի է: Այդ օրը հիմնովին մաքրում են տունը, բակը, չիք» են անում ամեն վատ բան: Այսօր տան մաքրությունը արել է Լիլին` հավաքել իր խաղալիքները, դասավորել պահարանը, մաքրել հատակը:

«Ձոն մայրիկի»

Չնայած ինքնամեկուսացված ենք տանը, բայց դա չխանգարեց, որպեսզի նշենք ապրիլի 7-ը` մայրության և գեղեցկության օրը: Ըստ Հայ Առաքելական եկեղեցու ապրիլի 7-ը Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման օրն է: Այսօր շնորհավորանքներս բավականին շատ են եղել, բայց թերևս առանձնացնեմ Քոլեջ- պարտեզի 2-5 տարեկանների Իրինային, որն ինձ համար պատրաստել էր մի շատ գեղեցիկ բացիկ:

Ավագ երկուշաբթի.Ջրաղացպանի օր

Այսօր մեկնարկեց հեռավար-առցանց ուսուցման հինգերորդ շաբաթը: Այս շաբաթն ավելի հագեցած և գունավոր է. տոնելու ենք Զատկի ծեսը: Զատկի ծեսի ավագ երկուշաբթին Ջրաղացպանի և «Խնոցի- հարոց» խաղի օրն է: Խնոցին դա կարագը թանից զատելու անոթ է: Խնոցի- հարոցին խաղում են ձեռքերով կամ ոտքերով` ետ ու առաջ տանելով: Այսօր Լիլին և ես միասին խաղացինք խնոցի-հարոցի, իսկ վերջում…

Հեռավառ-ընտանեկան կրթություն

Ողջույն սիրելի բարեկամ: Ես Սոնան եմ Սարգսյան: Լինելով Արևմտյան դպրոց-պարտեզի 2-5 տարեկանների խմբի ծնող և աշխատելով՝ Քոլեջ-պարտեզում՝ որպես կամավոր, ուզում եմ խոսել հեռավար-առցանց ուսուցման մասին՝ իր թերություններով և առավելություններով հանդերձ: Նախ նշեմ, որ «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրում հեռավար- առցանց ուսուցումը նորարարություն չէ: «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրում ուսումնական գործընաթացը կազմակերպվում է նախագծային մեթոդով: Նախագծերը կազմվում են ըստ կրթահամալիրի…

Ծառզարդար

Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային ամենագունավոր և գեղեցիկ տոներից է: Այն համարվում է եկեղեցական և ժողովրդական տոն: Ծաղկազարդը տոնում են Զատկից մեկ շաբաթ առաջ` Մեծ Պահքի նախավերջին կիրակի օրը: Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Ծաղկազարդի օրը եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով: Այսօր Լիլին ևս ծառի ճյուղերից զարդարեց իր զատկածառը, որի վրա բացի ժապավեններից և ադի-…