
Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային ամենագունավոր և գեղեցիկ տոներից է: Այն համարվում է եկեղեցական և ժողովրդական տոն: Ծաղկազարդը տոնում են Զատկից մեկ շաբաթ առաջ` Մեծ Պահքի նախավերջին կիրակի օրը: Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Ծաղկազարդի օրը եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով: Այսօր Լիլին ևս ծառի ճյուղերից զարդարեց իր զատկածառը, որի վրա բացի ժապավեններից և ադի- բուդիից ամրացրեց ցորենի հասկ, ճուտիկներ, նուռ և ձվիկներ: Հաճելի դիտում բոլորիդ: