Այսօր մեկնարկեց հեռավար-առցանց ուսուցման հինգերորդ շաբաթը: Այս շաբաթն ավելի հագեցած և գունավոր է. տոնելու ենք Զատկի ծեսը: Զատկի ծեսի ավագ երկուշաբթին Ջրաղացպանի և «Խնոցի- հարոց» խաղի օրն է: Խնոցին դա կարագը թանից զատելու անոթ է: Խնոցի- հարոցին խաղում են ձեռքերով կամ ոտքերով` ետ ու առաջ տանելով: Այսօր Լիլին և ես միասին խաղացինք խնոցի-հարոցի, իսկ վերջում…