Չնայած ինքնամեկուսացված ենք տանը, բայց դա չխանգարեց, որպեսզի նշենք ապրիլի 7-ը` մայրության և գեղեցկության օրը: Ըստ Հայ Առաքելական եկեղեցու ապրիլի 7-ը Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման օրն է: Այսօր շնորհավորանքներս բավականին շատ են եղել, բայց թերևս առանձնացնեմ Քոլեջ- պարտեզի 2-5 տարեկանների Իրինային, որն ինձ համար պատրաստել էր մի շատ գեղեցիկ բացիկ: