
Զատիկ նշանակում է բաժանում, անցում, հեռացում: Զատիկը Հայ Առաքելական եկեղեցու ամենագեղեցիկ հինգ տաղավար տոներից մեկն է:
Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է: Այս տարի Զատկի տոնը նշվելու է ապրիլի 12-ին:
Զատկի տոնի սեղանի լինում են ներկած ձվեր, եփած ձուկ, չամիչով փլավ և գինի: Յուրաքանչյուր կերակրատեսակ ունի իր խորհուրդը՝
Ներկած ձուն խորհրդանշում է Հիսուսի թափած արյունը մարդկանց մեղքերի համար, չամիչով փլավը՝ հավատացյալներն են, իսկ գինին՝ Հիսուսի արյունը: Զատկի ծեսին ընդառաջ դատարկում են ձվերը:
Այսօր Լիլին անհամբեր սպասում էր, թե երբ պետք է ձուն կռվացնի և համտեսի այսքան համեղ կերակուրները: