Գարնանային այս գեղեցիկ օրը սեբաստացի Լիլին իր մասնակցությունն ունեցավ միջավայրի խնամքի և պահպանության հարցում: Մինչ անցնելը խնամքին սկսեցինք մարզվել և իհարկե նաև գլուխ կոնծի տալ: Այնուհետ Լիլին և Էրիկը ջրեցին կրթահամալիրի ծաղիկները, Հրանտ պապիկին օգնեցին կտրել խոտերը, իսկ վերջում էլ մաքրեցին միջավայրը: Նշեմ, որ ամենը անում էին մեծ ուրախությամբ և հրճվանքով:
Месяц: Май 2020
Ջրի համը
Քանի որ դեռ շարունակում ենք աշխատել հեռավար կարգով, այդ պատճառով այսօր որոշեցինք որոշել ջրի համը: Վերցրեցինք 4 բաժակ և յուրաքանչյուրի մեջ լցրեցինք տարբեր բաղադրիչներ` աղ, շաքարավազ, կիտրոնի աղ և սովորական ջուր: Խմելուց հետո պետք է Լիլին գուշակեր, թե ինչ համի է ջուրը: Ասեմ, որ Լիլիի համար սա շատ հետաքրքիր առաջադրանք էր, քանի որ առաջին անգամ…