Գարնանային այս գեղեցիկ օրը սեբաստացի Լիլին իր մասնակցությունն ունեցավ միջավայրի խնամքի և պահպանության հարցում: Մինչ անցնելը խնամքին սկսեցինք մարզվել և իհարկե նաև գլուխ կոնծի տալ: Այնուհետ Լիլին և Էրիկը ջրեցին կրթահամալիրի ծաղիկները, Հրանտ պապիկին օգնեցին կտրել խոտերը, իսկ վերջում էլ մաքրեցին միջավայրը: Նշեմ, որ ամենը անում էին մեծ ուրախությամբ և հրճվանքով: