Այսօր մեզ մոտ հեծանվավարության պարապունքն էր: Առաջին խմբի հետ շատ հետաքրքիր և զվարճալի վարեցինք,իսկ հինգշաբթի կվարենք երկրորդ խմբի հետ: Ահա տեսեք,թե ինչպես են կարողանում վարել:
Месяц: Сентябрь 2020
Տեխնոլոգիական գործունեություն
Սեբաստացիները շատ են սիրում աշխատել մկրատով և գունավոր թղթերով: Այդ իսկ պատճառով այսօրվա մեր աշխատանք եղավ տեխնոլոգիական: Գունավոր թղթերով ինքնուրույն կտրեցին երկրաչափական մարմիններ և փակցրեցին թղթի վրա,իսկ վերջում էլ իրենց մարմիններին տվեցին անուններ:
Շաբաթվա նախագիծ 28.09- 02.10.2020
28.09.2020 11.00 — 13.30 Աշխատանք դասվարի հետ 13.30 — 14.00 Հանգստի ժամ 14.00 — 15.00 Տեխնոլոգիական գործունեություն 15.00 — 15.30 Հետճաշիկ 15.30 — 16.00 Կոմիտասյան երգերի ունկնդրում 16.00 — 16.30 Միջավայրի խնամք 16.30 — 17.00 Քայլք դեպի երթուղայիններ 29.09.2020 11.00 — 13.00 Աշխատանք դասվարի հետ 13.00 — 14.00 Հեծանվավարություն 14.00 — 14.30 Հանգստի ժամ 14.30…
Ճամփորդություն Մաշտոցներ
Սեբաստացի 5 տարեկանները իրենց ծնողների հետ միասին Արևմտյան դպրոցից ճանապարհվեցին դեպի Գեղարքունիքի մարզի Ցամաքաբերդ գյուղի Մաշտոցներ մատուռը: Սկզբում կանգ առանք Հրազդան գետի մոտ,կատարեցինք միջավայրի խնամք և բնության գրկում նախաճաշեցինք: Հետո ճանապարհվեցինք դեպի Մաշտոցներ մատուռ և հաղթահարեցինք եկեղեցու բարձունքը:Օրվա ավարտը եղավ Սևանա լճի ափին,որի ժամանակ սեբաստացիները գուաշներով նկարեցին իրենց օրվա տպավորությունները:Ունեցանք շատ հետաքրքիր և հագեցած աշնանային…
Լողուսուցում
Այսօրվա օրը ինչքան արևային էր,այնքան էլ պայծառ: Չնայած նրան,որ բացօթյա լողավազանում սաները արդեն իսկ լողում էին,այսօր էլ փորձեցին փակ լողավազանում, բայց արդեն մարզիչ`ընկեր Քրիստինեի հետ: Հաճելի դիտում:
Տեխնոլոգիական գործունեություն
Այսօր կատարեցինք տեխնոլոգիական գործունեություն` գունավոր թղթերից պատրաստեցինք երկրաչափական մարմիններ և նրանցից յուրաքանչյուրին տվեցինք մարդուկի տեսք:
Ձիավարություն
Այսօր արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկանների հետ այցելեցինք ագարակ` ձիավարության: Մեծ ոգևորությամբ և խինդով էին սպասում յուրաքանչյուրը իր հերթին: Կային սաներ, որոնք առաջին անգամ էին ձիավարում և մի փոքր վախենում էին,սակայն դա էլ հաղթահարեցին: Հաճելի դիտում բոլորին:
Շաբաթվա գործունեության ծրագիր 22.09-25.09.2020
22.09.2020 09։00֊09։30 ընդունելություն (ջերմաչափում) 09։30֊10։00 բանաստեղծության խաղուսուցում 10։00֊10։30 նախաճաշ 10։30֊11։30 այց ագարակ (ձիավարություն) 11։30֊12։00 երգ 12։00֊12։30 ճաշ 12։30֊13։30 լող (լողափնյա, ջրային խաղեր) 13.30 — 14.00 Հանգստի ժամ 14.00 — 15.00 Տեխնոլոգիական գործունեություն (Երկրաչափական մարմիններից պատրաստում ենք մարդուկներ) 15.00 — 15.30 Հետճաշիկ 15.30 — 16.00 Բակային խաղեր (Լողափնյա խաղեր) 16.00 — 16.30 Միջավայրի խնամք 16.30 — 17.00…