Այսօր սեբաստացիների հետ բակային միջավայրում խաղացինք ազգային խաղեր՝ աղջիկ փախցնոցի, կարմիր կոճակ եվ թզուկ-հսկա։ Ունեցանք հագեցած ու տպավորիչ օր։
Месяц: Октябрь 2020
Թթուդրիկ
Իմացումի հրճվանք ապրող 5 տարեկանների խմբասենյակում իսկական իրարանցում էր։Սաների հետ միասին պատրաստեցինք բանջարեղենային կերպարներ, հորինեցինք հանելուկներ, բանջարագովք արեցինք,վերջում էլ թթու դրեցինք։
Շնչառական-խաղ վարժություն
Այսօր արևմուտքի 5 տարեկանների հետ միասին խաղացինք շնչառական-խաղ վարժություն։ Նախապես գունավոր թղթերը կտրատեցինք և ձողիկի օգնությամբ սկսեցինք թուղթը տեղափոխել ափսեի մեջ։ Խաղի նպատակն է՝ ուշադրության կենտրոնացում, արագ կողմնորոշվելու ունակություն, գունաճանաչություն և համագործակցության հմտություն։
Խաղողածես
Արևմուտքի 5 տարեկանները այսօր նշեցին Խաղողածեսը։ Ընկեր Սեդայի հետ միասին երգեցինք, խաղողը առանձնացրեցինք, իսկ հետո էլ ճզմեցինք։ Սեբաստացիները մեծ ոգևորություն ապրեցին։ Գինի պատրաստեցին իրենց իսկ ձեռքերով։ Խաղողածեսից հետո իմացումի հրճվանք ապրող 5 տարեկանները Paint ծրագրով նկարեցին խաղող։ Բարի և հաճելի դիտում բոլորին։
Խաղողածես
Օրը՝ հոկտեմբերի 27 Ժամը՝ 11:00-12:00 Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Արևմտյան դպրոց Մասնակիցներ` Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ Խորհրդատու մասնագետ՝ Արտակ Ռշտունի Պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան Նպատակը և խնդիրները՝ Ուսումնական — ճանաչողական` ծանոթանալ խաղողի տեսակներին, ո՞ր տեսակի խաղողից կպատրաստվի բարձրակարգ գինի խաղողաքաղի և խաղող ճզմելու ծիսական երգերի կատարում — ուսուցում, տարածում: Նախապատրաստական փուլ. ուսումնասիրում ենք խաղողի տեսակները, գույները։ Paint նկարչական ծրագրով նկարում ենք խաղող…
Տերևանկարչություն
Արևմուտքի 5 տարեկանները այսօր բակային միջավայրում վայելեցին ոչ միայն աշնան արևային օրը, այլև հավաքեցին գունագեղ տերևներ և սկսեցին գունավորել: Տերևները հավաքելուց հետո սկսեցին հաշվել, համեմատեցին թե որն է մեծ, որը փոքր: Աշխատանքի նպատակն է սաների մեջ զարգացնել երևակայությունը, ուշադրությունը,գունաճանաչությունը և ճաշակը:
Հոկտեմբեր ամսվա ամփոփում
Ամեն երեխա հետաքրքիր ու ձևավորված անհատ է։ Դպրոցը պետք է տա այն հնարավորությունները, որոնք կբացահայտեն սաների ունակություններն ու կարողությունները։ Ուսումնական գործընաթացը ստեղծում է միջավայր՝ մտածելու,զարգանալու,ուսումնասիրելու,վերլուծելու,կառուցելու համար։Ամեն գործունեության կամ նախագծի ժամանակ առանձնացվում են այն կետերը,որոնք առավել կարևոր են այդ փուլի համար։ Հիմնականում օրվա մեծ մասն անցկացնում ենք բակում՝ խաղում ենք ազգային և մարզական խաղեր,կատարում այլընտրանքային նկարչություն…
Շաբաթվա գործունեություն 26.10.- 30.10.2020
Հոկտեմբերի 26,երկուշաբթի 11.00-13.30 Աշխատանք դասվարի հետ 13.30-14.00 Հանգստի ժամ 14.00-15.00 Տեխնոլոգիական գործունեություն. Տերևանկարչություն 15.00-15.30 Հետճաշիկ 15.30-16.30 Բակային խաղեր`բադերն ու որսորդը 16.30-17.00 Միջավայրի խնամք Հոկտեմբերի 27, երեքշաբթի 11.00-13.30 Աշխատանք դասվարի հետ 13.30-14.00 Հեծանվավարություն 14.00-15.00 Թվաբանական խաղեր 15.00-15.30 Հետճաշիկ 15.30-16.00 Երաժշտական դադար 16.00-16.30 Միջավայրի խնամք 16.30-17.00 Սաների ճանապարհում Հոկտեմբերի 28,չորեքշաբթի 11.00-13.30 Աշխատանք դասվարի հետ 13.30-14.00 Հանգստի ժամ…
Այլընտրանքային վզնոցներ
Ջաա՜աաան: Իմացումի հրճվանք ապրող 5 տարեկանները այսօր զբաղվեցին իրենց սիրելի գործունեությամբ: Ջրաներկով ներկեցին մակարոնները և պատրաստեցին այլընտրանքային վզնոցներ: Իսկ վերջում էլ սեբաստացիները հաշվեցին իրենց գունավորած մակարոնները: Նման գործունեությունների ընթացքում սաների մոտ զարգանում է երևակայությունը, ճաշակը,ինչպես նաև գտնում են մի շարք այլընտրանքային լուծումներ:
«Հոկտեմբերիկ» թթուդրիկի ծես ստուգատես
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ Պատասխանատու՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան Օրը՝ 29.10.2020 Ժամը՝ 11:00-12:00 Նպատակը և խնդիրները՝ ճանաչողական, ստեղծագործական, կարողությունների զարգացում, համակործակցային կարողության զարգացում, դիտարկումներ անելու կարողության զարգացում, բանավոր խոսքի կարողությունների ձևավորում ու զարգացում: Ընթացքը՝ զրույց-քննարկում սովորողների հետ. Ի՞նչ բանջարեղեններ են օգտագործում թթու դնելիս: Ո՞վ ինչ բաղադրատոմս գիտի (հարցազրույց տատիկի, մայրիկի հետ): Բանջարեղենների օգտակար հատկությունները. սովորողները հարցազրույցի…