«Թթուդրիկի ծես» նախագիծ

on

Նախագիծը իրականացվելու է հոկտեմբերի 23-27-ն ընկած ժամանակահատվածում:

Նպատակը և խնդիրները՝ ճանաչողական, ստեղծագործական, կարողությունների զարգացում, համակործակցային կարողության զարգացում, դիտարկումներ անելու կարողության զարգացում, բանավոր և գրավոր խոսքի կարողությունների ձևավորում ու զարգացում:

Մասնակիցներ՝ 5֊6 տարեկաններ, ծնողներ, դասավանդողներ:

Ընթացքը՝ զրույց-քննարկում սովորողների հետ. Ի՞նչ բանջարեղեններ են օգտագործում թթու դնելիս: Ո՞վ ինչ բաղադրատոմս գիտի (հարցազրույց տատիկի, մայրիկի հետ): Բանջարեղենների օգտակար հատկությունները. սովորողները  հարցազրույցի միջոցով տեղեկություններ են հավաքում: Սովորողները լուանկարում են որևէ բանջարեղեն և paint ծրագրով կերպար դարձնում:

Թթվի պարագաների համար ցուցակ ենք կազմում, բաժանում սովորողների միջև: Յուրաքանչյուր սովորող ծնողի հետ գնում է անհրաժեշտ մթերքը: Շաբաթվա վերջում ծնողների և սովորողների հետ թթու ենք դնում:

Նախագծի արդյունքում նախատեսվում է ռադիոլուրի, ֆոտոշարի, վիդոնյութի թողարկում:

Նախագիծը իրականացվում է նաև ընտանիքում, յուրաքանչյուր սովորող տեսանյութի տեսքով ներկայացնում է իր ընտանեկան թթվի բաղադրատոմսը:

Оставьте комментарий