«Հոկտեմբերիկ» թթուդրիկի ծես ստուգատես

on

Մասնակիցները՝  Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ

Պատասխանատու՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան

Օրը՝ 29.10.2020  

Ժամը՝ 11:00-12:00

Նպատակը և խնդիրները՝ ճանաչողական, ստեղծագործական, կարողությունների զարգացում, համակործակցային կարողության զարգացում, դիտարկումներ անելու կարողության զարգացում, բանավոր խոսքի կարողությունների ձևավորում ու զարգացում:

Ընթացքը՝ զրույց-քննարկում սովորողների հետ. Ի՞նչ բանջարեղեններ են օգտագործում թթու դնելիս: 

Ո՞վ ինչ բաղադրատոմս գիտի (հարցազրույց տատիկի, մայրիկի հետ): 

Բանջարեղենների օգտակար հատկությունները. սովորողները  հարցազրույցի միջոցով տեղեկություններ են հավաքում: 

Սովորողները paint ծրագրով նկարում են բանջարեղեն։

Թթվի պարագաների համար ցուցակ ենք կազմում։ 

Ծնողների և սովորողների հետ թթու ենք դնում:

Նախագծի արդյունքում նախատեսվում է ռադիոլուրի, ֆոտոշարի, վիդոնյութի թողարկում:

Նախագիծը իրականացվում է նաև ընտանիքում, յուրաքանչյուր սովորող տեսանյութի տեսքով ներկայացնում է իր ընտանեկան թթվի բաղադրատոմսը:

Оставьте комментарий