
Ամեն երեխա հետաքրքիր ու ձևավորված անհատ է։ Դպրոցը պետք է տա այն հնարավորությունները, որոնք կբացահայտեն սաների ունակություններն ու կարողությունները։ Ուսումնական գործընաթացը ստեղծում է միջավայր՝ մտածելու,զարգանալու,ուսումնասիրելու,վերլուծելու,կառուցելու համար։Ամեն գործունեության կամ նախագծի ժամանակ առանձնացվում են այն կետերը,որոնք առավել կարևոր են այդ փուլի համար։ Հիմնականում օրվա մեծ մասն անցկացնում ենք բակում՝ խաղում ենք ազգային և մարզական խաղեր,կատարում այլընտրանքային նկարչություն և տարբեր զարգացնող խաղեր։
Այս ամսվա ընթացքում իրականացրել ենք հետևյալ աշխատանքները՝
«Հոկտեմբերիկ»տեխնոլոգիական և թատերական ստուգատես
Շնչառական ուրախ վարժություն- խաղ
Զարգացնող խաղ, շնչառական վարժություն