Խաղողածես

Օրը՝ հոկտեմբերի 27 Ժամը՝ 11:00-12:00 Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Արևմտյան դպրոց Մասնակիցներ` Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ Խորհրդատու մասնագետ՝ Արտակ Ռշտունի Պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան Նպատակը և խնդիրները՝ Ուսումնական — ճանաչողական` ծանոթանալ խաղողի տեսակներին, ո՞ր տեսակի խաղողից կպատրաստվի բարձրակարգ գինի խաղողաքաղի և խաղող ճզմելու ծիսական երգերի կատարում — ուսուցում, տարածում: Նախապատրաստական փուլ. ուսումնասիրում ենք խաղողի տեսակները, գույները։ Paint նկարչական ծրագրով նկարում ենք խաղող…

Տերևանկարչություն

Արևմուտքի 5 տարեկանները այսօր  բակային միջավայրում վայելեցին ոչ միայն աշնան  արևային օրը, այլև հավաքեցին գունագեղ տերևներ և սկսեցին գունավորել: Տերևները հավաքելուց հետո սկսեցին հաշվել, համեմատեցին  թե որն է մեծ, որը փոքր: Աշխատանքի նպատակն է սաների մեջ զարգացնել երևակայությունը, ուշադրությունը,գունաճանաչությունը և ճաշակը: