Փիսոն

Իմացումի հրճվանք ապրող 5 տարեկանները այսօր բեմականացրեցին Թումանյանի «Փիսոն»: Ստորև ներկայացնում եմ բեմականացման տեսանյութը.

Գունավոր ամպիկներ

Արևմուտքի 5 տարեկանները դասասենյակը վերածեցին գունավոր ամպիկների: Բամբակից պատրաստեցինք ամպիկներ, իսկ չոփիկներից` անձրև: Գործունեության ընթացքում էլ վերհիշեցինք տարվա 4 եղանակները:

Տեխնոլոգիա

Այսօր արևմուտքի 5 տարեկանների հետ իրականացրեցինք տեխնոլոգիական գործունեություն: Ստեղծեցինք «Պոչատ աղվես» հեքիաթի հերոսներին և ունեցանք փոքրիկ տիկնիկային ներկայացում մեր իսկ պատրաստած տիկնիկներով:

Զարգացնող խաղ, շնչառական վարժություն

Արևմուտքի 5 տարեկանների մոտ այսօր իսկական իմացումի հրճվանք էր: Առավոտյան` նախաճաշից հետո, սկսեցին խաղալ զարգացնող խաղ: Խաղի նպատակը սաների մոտ ուշադրության կենտրոնացումն էր,ինչպես նաև աջ-ձախ,վերև- ներքև տարբերակելը: Իսկ օրվա երկրորդ մասում խաղացին շնչառական խաղ` փուչիկներով: Բարի և հաճելի դիտում:

Շաբաթվա գործունեություն 19.10-23.10.2020

«Հոկտեմբերիկ».Ինքնաշեն ձեռնոցե տիկնիկներ Հոկտեմբերի 19, երկուշաբթի. 11:00-13:30 Աշխատանք դասվարի հետ . 13:30-14:00 Թումանյանական Հեքիաթների ունկնդրում . 14:00-15:00 Մարզական խաղեր` բաժակներով և փուչիկներով . 15:00-15:30 Հետճաշիկ . 15:30-16:00 Տրամաբանական խաղեր . 16:00-16:30 Միջավայրի խնամք . 16:30-17:00 Սաների ճանապարհում Հոկտեմբերի 20, երեքշաբթի . 11:00-13:00 Աշխատանք դասվարի հետ . 13:00-14:00 Հեծանվավարություն. խումբ 1 . 14:00-14:30 Հանգստի ժամ ….

Պլաստիլինե երևակայություն

Պլաստիլինով աշխատել սիրում են բոլորը: Բայց արևմուտքի 5 տարեկանների համար դա իսկական իմացումի հրճվանք է: Այսօր սեբաստացիները ծեփեցին իրենց դպրոցը: Արդյունքը հրապարակել եմ ֆեյսբուքյան ուղիղ եթերով: Հաճելի դիտում:

Բնագիտական փորձ. հրաբուխ

Արևմուտքի 5 տարեկանները շատ են սիրում կատարել բնագիտական փորձեր: Այսօր էլ փորձեցինք սոդայից և քացախից ստանալ հրաբուխ: Ուղիղ եթեր.մաս 1 Ուղիղ եթեր.մաս 2

Շաբաթվա նախագիծ 12.10-16.10.2020

Հոկտեմբերի 12, երկուշաբթի . 11.00-13.30 Աշխատանք դասվարի հետ . 13.30-14.00 Հանգստի ժամ . 14.00-15.00Տեխնոլոգիական գործունեություն Գունավոր թղթերից պատրաստում ենք ծաղիկներ . 15.00-15.30Հետճաշիկ . 15.30-16.00Մուլտֆիլմի դիտում . 16.00-16.30 Միջավայրի խնամք . 16.30-17.00 Քայլք դեպի երթուղայիններ Հոկտեմբերի 13, երեքշաբթի .11.00-13.00 Աշխատանք դասվարի հետ . 13.00-14.00 Հեծանվավարություն. խումբ 1 . 14.00-14.30 Երաժշտական դադար . 14.30-15.00 Պլաստիլինե երևակայություն Ծեփում…