
Ողջու՜յն․․․Ես Սոնան եմ Սարգսյան։ Նորից հանդիպեցինք <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում։Այսօր հերթական մանկավարժական մուտքի ճամբարն էր։Իհարկե օրը սկսեցինք Սուրբ Երրորդության եկեղեցու բակից՝ միասնական աղոթքով։
Գիտե՞ք,քայլելը շա՜տ օգտակար է,իսկ կրթահամալիրում քայլել սիրում են բոլորը։ Ու սկսվեց մեր քայլքը դեպի Հյուսիսային դպրոց։ Ճամբարականներով եղանք Artասահմանում, ծանոթացանք քանդակագործության և կավագործության աշխատանքներին։ Հետո շարունակեցինք քայլքը Սարալանջով դեպի Մայր դպրոց։
Մայր դպրոցի բակում միասնական զրույց-քննարկում ենք ունեցել Լուսինե Գասպարյանի հետ։
Կրթահամալիրում մեծ դեր ունի ազգային երգն ու երաժշտությունը։Մեզ միացավ ընկեր Մարիամը։Միասին խաղողի և գինու արարման ծիսական երգեր երգեցինք։
Մայր դպրոցում է գտնվում նաև սեղանի թենիսը,թենիս խաղալ էլ սովորեցինք։ Վերջում էլ հանդիպում տիար Գևորգի հետ։
Այ, էսպես է անցնում մեր ճամբարային օրերը <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամաիրում։








One Comment Добавьте свой