Ճամբարի երրորդ օրը կրկին հանդիպեցինք Մայր դպրոցի բակում։ Ծանոթացանք Հրայր Հովհաննիսյանի հետ, ունեցանք հագեցած հեծանվավարության պարապմունք։ Չնայած,որ փորձում էի առաջին անգամ հեծանիվ վարել, այնուամենայնիվ հաղթահարեցի նաև այս փորձությունը և մեծ հաճույք ստացա։ Քայլքով գնացինք ինձ արդեն հարազատ դարձած Արևմտյան դպրոց-պարտեզ։ Շրջայց կատարեցինք դպրոցի բակում և հիացանք Արևմուտքի աշունով։ Եղանք նաև ագարակում՝ տեղափոխվեցինք գյուղական մի գեղեցիկ…