
Ճամբարի երրորդ օրը կրկին հանդիպեցինք Մայր դպրոցի բակում։ Ծանոթացանք Հրայր Հովհաննիսյանի հետ, ունեցանք հագեցած հեծանվավարության պարապմունք։ Չնայած,որ փորձում էի առաջին անգամ հեծանիվ վարել, այնուամենայնիվ հաղթահարեցի նաև այս փորձությունը և մեծ հաճույք ստացա։

Քայլքով գնացինք ինձ արդեն հարազատ դարձած Արևմտյան դպրոց-պարտեզ։ Շրջայց կատարեցինք դպրոցի բակում և հիացանք Արևմուտքի աշունով։

Եղանք նաև ագարակում՝ տեղափոխվեցինք գյուղական մի գեղեցիկ միջավայր։



Վերադառնալով Արևմտյան դպրոց՝ Անուշ Համբարյանի հետ լողացինք։ Լողի ժամանակ ևս ունեցա մեծ ձեռքբերում՝ սկսեցի լողալ նաև մեջքի վրա։


Օրը եզրափակեցինք Արուսյակ Մաթևոսյանի հետ՝ միասին կավից պատրաստեցինք հետաքրքիր և յուրօրինակ զարդեր։


Շնորհակալ եմ այսքան գեղեցիկ և տպավորություններով լի օրվա համար։