Մուտքի ճամբար, օր չորրորդ

on

Այսօր մուտքի ճամբարի չորրորդ օրն է և այն մեկնարկեց Մայր դպրոցի Մարմարյա սրահից։ Օրը սկսվեց բավական հագեցած և ուսուցողական։ Ծանոթացանք Մարիետ Սիմոնյանի հետ և ունեցանք գրական ստեղծագործության վերաբերյալ քննարկում։ Ասեմ,որ շատ հետաքրքիր զրույց-քննարկում ունեցանք։

Այնուհետև Մայր դպրոցի փոքր դահլիճում Մարիամ Մնացականյանի հետ երգեցինք <<Խաղողի և գինու>> արարման ծիսական երգերը։

Շրջայց կատարեցինք Արևելյան դպրոց-պարտեզում և գնացինք դեպի Քոլեջ-պարտեզ։ Քոլեջում մասնակցեցինք <<Խաղողի և գինու>> արարման ծեսին։ Վառ և տպավորություններով լի օր ունեցանք։

Տեսանյութը՝ Լուսինե Գասպարյանի

Оставьте комментарий