Մուտքի ճամբար, օր հինգերորդ

on

Այսօր մուտքի ճամբարի վերջին օրն է։ Հանդիպեցինք Հարավային դպրոց-պարտեզում, որտեղից Շամիրամ Պողոսյանի եվ Լուսինե Գասպարյանի հետ քայլքով գնացինք դեպի Մուսալեռան հերոսամարտի հուշակոթող։ Հուշակոթողից քայլքով դեպի Սուրբ Հարություն եկեղեցի, եկեղեցուց էլ՝ Զվարթնոց տաճար։

Ընկեր Շամիրամը մեզ ծանոթացրեց Մուսալեռան հերոսամարտի պատմությանը։

Տեղեկատվական նյութ

Հուշակոթողից քայլքով դեպի Սուրբ Հարություն եկեղեցի, խաղաղության աղոթք անելու։

Այս հինգ օրերի ընթացքում ունեցա շատ ձեռքբերումներ՝ գիտելիքի, ընկերների։ Ուրախ եմ, որ ինձ ընձեռվեց հնարավորություն լինելու ոչ միայն սեբաստացու ծնող, այլեվ սեբաստացի։ Շնորհակալ եմ Լուսինե Գասպարյանին այս հրաշալի եվ հիանալի հինգ օրերի համար։

Оставьте комментарий