Կավագործություն

on

Այսօր իմացումի հրճվանք ապրող 5 տարեկանների հետ ունեցանք  առավել հագեցած և տպավորիչ օր։ Առավոտյան՝ նախաճաշելուց հետո, քայլքով գնացինք Հյուսիսային դպրոցպարտեզում գտնվող Artասահման՝ կավագործություն անելու։ Սաներ կային, ովքեր աշխատել էին  կավով, բայց մեծ մասի մոտ առաջին անգամ էր և շատ ոգևորված  սկսեցին աշխատել։ Ընկեր Ալինայի հետ միասին սկզբից աշխատեցին սպիտակ կավով։ Պատրաստեցին գեղեցիկ և յուրօրինակ կախազարդեր,որոնց վաճառքի ամբողջ հասույթն ուղղվելու է դեպի Համահայկական հիմնադրամ։ Իսկ հետո շարունակեցին՝ կանաչ կավով։ Նշեմ, որ բոլորի մոտ էլ շատ գեղեցիկ  էր ստացվում։ Դիտե՛ք և կհամոզվեք։

https://www.youtube.com/watch?v=lzaqzCL825g&feature=share

https://www.youtube.com/watch?v=OSk7cFqZQYo&feature=share

Оставить комментарий