Կախազարդերի ստեղծում․ Ցուցահանդես -վաճառք նախագիծ
Месяц: Ноябрь 2020
Ալրախաղ
Իսկական ուրախություն, խինդ և լիաթոք ծիծաղ։ Արևմուտքի 5 տարեկանները այսօր բաժանվեցին զույգերի և մրցեցին։ Այս անգամ մեզ հայտնի << Չինգ ա չունգ>> խաղը դարձավ ալրոտվելու պատճառ։ https://www.youtube.com/watch?v=TAKtmYTrluI&feature=share
Շաբաթվա նախագիծ 16․11-20․11․2020
Նոյեմբերի 16, երկուշաբթի 11․00-13․30 Աշխատանք դասվարի հետ 13․30-14․00 Հանգստի ժամ 14․00-14․30 Գլուխկոնծիների շարք 14․30-15․00 Աշնանային զբոսանք 15․00-15․30 Հետճաշիկ 15․30-16․00 Բանավոր մաթեմատիկա 16․00-16․30 Միջավայրի խնամք 16․30-17․00 Քայլքով դեպի երթուղայիններ Նոյեմբերի 17, երեքշաբթի 11․00-13․00 Աշխատանք դասվարի հետ 13․00-14․00 Հեծանվավարություն, խումբ 1 14․00-14․30 Մտածողության զարգացում․ օրինակ գունդ (գնդակ, գլուխ, ձմերուկ…), երկար ու բարակ (օձ, պարան…) 15․00-15․30 Հետճաշիկ 15․30-16․00 Ուսուցողական մուլտֆիլմի դիտում 16․00-16․30 Միջավայրի խնամք 16․30-17․00 Քայլքով…
Շնչառական խաղ
Շնչառական խաղ կարելի է պատրաստել ձեռքի տակ եղած ցանկացած առարկայով. մեկանգամյա օգտագործվող բաժակով կամ ձեռնոցով, գունավոր թղթի կտորներով ու պինկ֊պոնգով։ Այսօր սաները բաժանվեցին խմբերի ու մրցեցին։ Ջրով լի բաժակների մեջ դրեցինք լողացող պինկ-պոնգերը ու սկսվեց իրական հրճվանքը։
«Նոյեմբերիկ», Լողուսուցում, մարզառոդարիական ստուգատես
Այսօր սաները ոչ միայն լողացին, այլև ջրում խաղացին մարզառոդարիական խաղ։ Մինչ լողալը կատարեցին նախավարժանք, իսկ հետո բաժանվեցին խմբերի և գնդակները լողալով մոտեցրին ջրօղակին։ Խաղն ավարտվեց գնդակների հավաքելուն պես։
Զգայական փուչիկներ
Արևմուտքի 5 տարեկանների դասասենյակում իսկական իրարանցում էր՝ է՛լ գույներ, է՛լ թելեր, է՛լ փուչիկներ։ Այսօր պատրաստեցինք զգայական փուչիկներ, տվեցինք նրանց մարդուկի տեսք և վերջում խաղացինք։ Իսկական իմացումի հրճվանք։ Բարի դիտում։
Պատրաստում ենք պիցցա
Այսօր մեզ մոտ շատ համեղ օր էր։ Սաների հետ որոշեցինք պատրաստել պիցցա։ Նրբերշիկը կտրատեցինք,պանիրը քերեցինք, այնուհետև գեղեցիկ շարեցինք խմորի վրա և դրեցինք ջեռոցը։ Ուռաա՜աաաաա պիցցա ենք ուտելու։ Վերջում էլ համտեսեցինք։ https://www.youtube.com/watch?v=cYcaWMmxsAI&feature=share
Կավագործություն
Այսօր իմացումի հրճվանք ապրող 5 տարեկանների հետ ունեցանք առավել հագեցած և տպավորիչ օր։ Առավոտյան՝ նախաճաշելուց հետո, քայլքով գնացինք Հյուսիսային դպրոց—պարտեզում գտնվող Artասահման՝ կավագործություն անելու։ Սաներ կային, ովքեր աշխատել էին կավով, բայց մեծ մասի մոտ առաջին անգամ էր և շատ ոգևորված սկսեցին աշխատել։ Ընկեր Ալինայի հետ միասին սկզբից աշխատեցին սպիտակ կավով։ Պատրաստեցին գեղեցիկ և յուրօրինակ կախազարդեր,որոնց…
Շաբաթվա նախագիծ 09․11-13․11․2020
Նոյեմբերի 9, երկուշաբթի 11․00-13․30 Աշխատանք դասվարի հետ 13․30-14․00 Հանգստի ժամ 14․00-15․00 Բակային—ազգային խաղեր՝ օղակախաղ, կլասս, գետնից բարձր 15․00-15․30 Հետճաշիկ 15․30-16․00 Այլընտրանքային նկարչություն 16․00-16․30 Միջավայրի խնամք 16․30-17․00 Սաների ճանապարհում Նոյեմբերի 10, երեքշաբթի 11․00-13․00 Աշխատանք դասվարի հետ 13․00-14․00 Հեծանվավարություն, խումբ 1 14․00-15․00 Տեխնոլոգիական գործունեություն՝ պատրաստում ենք զգայական փուչիկներ 15․00-15․30 Հետճաշիկ 15․30-16․00 Միջավայրի խնամք 16․30-17․00 Սաների ճանապարհում Նոյեմբերի 11, չորեքշաբթի…
Մուտքի ճամբար, օր հինգերորդ
Այսօր մուտքի ճամբարի վերջին օրն է։ Հանդիպեցինք Հարավային դպրոց-պարտեզում, որտեղից Շամիրամ Պողոսյանի եվ Լուսինե Գասպարյանի հետ քայլքով գնացինք դեպի Մուսալեռան հերոսամարտի հուշակոթող։ Հուշակոթողից քայլքով դեպի Սուրբ Հարություն եկեղեցի, եկեղեցուց էլ՝ Զվարթնոց տաճար։ Ընկեր Շամիրամը մեզ ծանոթացրեց Մուսալեռան հերոսամարտի պատմությանը։ Տեղեկատվական նյութ Հուշակոթողից քայլքով դեպի Սուրբ Հարություն եկեղեցի, խաղաղության աղոթք անելու։ Այս հինգ օրերի ընթացքում ունեցա…