
Օրը՝ 25.12.2020
Ժամը՝ 09:30-12:00
Վայրը՝ Վերնատուն
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան, Սեդա Թևանյան
Հյուրեր՝ Ծնողներ և այլ մասնակիցներ
Նախապատրաստական փուլ՝
- Դասարանը՝ արվեստանոց, ինքնաշեն խաղալիքներ
- Ամանորյա օրացույց
- Այ քեզ, այ քեզ տոնածառ
- Նամակ Ձմեռ պապիկին
- Թղթե ձնեմարդուկներ
Ծրագրում՝ Ամանորյա երգ, պար, բարեմաղթանքներ, բանաստեղծություններ, տոնական հյուրասիրություն:
Բանաստեղծություններ՝
- Առաջին ձյուն
- Ձմեռ պապ
- Ձմեռ
Բարեմաղթանքներ՝
Ձեր տուն մտնի հազար բարի,
Հաճար, ցորեն, կորեկ, գարի,
Լիքը խորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք` լիքը տնով:
***
Ահա եկավ Նոր տարի,
Հետը բերավ նոր բարի,
Մանր տղոց ուրախ օր,
Բարի զավակ հորն ու մոր:
***
Հինը գնաց, նորը կուգա,
Հինը ուրախ ճանապարհեք,
Նորի համար պատրաստեցեք
Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ ուզում եք խնդրեցեք:
***
Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ ,
Բերք-բարիքի տարի լինի:
Անուշ-անուշ խմոր շաղեմ,
Արտս ցորեն — գարի լինի,
Կլոր , կարմիր գաթա թխեմ,
Թող թխածս բարի լինի:
***
Առատ տարի, բերքը` բարի:
***
Ամառվա փուշ` ձմեռվա նուշ:
Երգեր՝
- Տոնածառ ջան, տոնածառ
- Բասեն բարի
- Փաթ-փաթ փաթիլներ
- Այ քեզ, այ քեզ տոնածառ
- Զար զընգը
- Դինգ-դոնգ
- Անգլերեն երգ՝ Little Snowflake
- В лесу родилась елочка
- Я узнала маленький секрет
- Jingle Bells For Kids-Easy Version
- Նոր տարի
Պարեր՝
- Կոմիտաս՝ շորոր
- Բուլուլ
Մուտքը միայն ժպիտով և բարձր տրամադրությամբ: