Ամսաթիվ՝ 13.01.2021 թ.
Դասարան՝ Արևմուտքի 5 տարեկաններ
Սովորողների թիվ՝ 25
Պատասխանատուներ՝ Մարգարիտ Թամազյան, Սոնա Սարգսյան
Մարզիկ` Մադլեն Թերզյան
Մեկնում՝ 11:00 , ժամանում՝ 15:00

Նպատակը՝ Անտառպարկում իրականացնել ձմեռային մարզական խաղեր
Խնդիրները՝
- Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու (նախագծելու) կարողություններ. ճամփորդության նպատակ, խնդիրներ, գործողությունների քայլաշար,
- Ձևավորել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու ( վայրը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
Սովորողների գործունեության նկարագրություն.
Նախապատրաստական փուլ
- Տեղեկություններ հաղորդել անտառպարկի մասին
- Օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
- Հավաքել ճամփորդական պայուսակ. ի՞նչ իրեր են անհրաժեշտ լինելու, ինչո՞ւ
- Անդրադառնալ խմբով ճամփորդելիս ընկերային պատասխանատվության նշանակության կարևորությանը
- Անդրադառնալ ճամփորդության կանոններին
- Անդրադառնալ առաջին օգնության տարրական կանոններին
Ընթացք
- զբոսնել, ուսումնասիրել միջավայրը՝ ձմեռային բնություն, սառած լիճ
- լուսանկարել ձմեռային բնություն
- իրականացնել մարզական խաղեր՝ ձնագնդի, սահնակ
Ամփոփում
- պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը
- նկարել դուր եկած տեսարանը
- պատրաստել ռադիոլուր